ԱՄՆ-ը մեկ տարով երկարաձգեց իր քաղաքացիների՝ ԿԺԴՀ ուղեւորությունների արգելքը
ԱՄՆ-ը մեկ տարով երկարաձգել է իր քաղաքացիների՝ ԿԺԴՀ ուղեւորությունների արգելքը:
Այդ մասին ասված է Պետեպարտամենտի ծանուցման մեջ, որը զետեղված է ԱՄՆ-ի Դաշնային գրանցամատյանում (Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական փաստաթղթերի ժողովածուում), սեպտեմբերի 2-ին հաղորդել է Yonhap գործակալությունը:
Պետդեպարտամենտում սույն որոշումը բացատրել են ամերիկացիների անվտանգության համար անմիջական սպառնալիքով՝ կալանավորման եւ կալանքի տակ երկարատեւ պահելու մեծ ռիսկի պատճառով: Որոշումն ուժի մեջ է մտել 2020 թվականի սեպտեմբերի 1-ին եւ կգործի մինչեւ 2021 թվականի օգոստոսի 31-ը:
Արգելքը կարող վերացվել կամ երկարաձգվել ԱՄՆ-ի պետքարտուղարի որոշմամբ: Առանց Պետդեպարտամենտի հատուկ թույլատրման ամերիկյան անձնագրերով ԿԺԴՀ մուտք գործելու սահմանափակումն առաջին անգամ մտցվել է 2017 թվականի սեպտեմբերին, այդ ժամանակվանից ի վեր դրա գործողությունն ամեն տարի երկարաձգվել է: ма 17 2016 թվականի հունվարին ամերիկացի ուսանող Օտտո Վոմբիերը ԿԺԴՀ կատարած տուրիստական ուղեւորության ժամանակ Հյուսիսային Կորեայի հյուրանոցի պատից պոկել է քաղաքական պլակատ:
ԿԺԴՀ-ի Գերագույն դատարանն ուսանողին դատապարտել է 15 տարվա բանտարկության՝ պատիժը կրելով ուղղիչ-աշխատանքային գաղութում:
2017 թվականին Վոմբիերն ազատ է արձակվել ԿԺԴՀ-ի իշխանությունների կողմից «մարդասիրական նկատառումներով» եւ ԱՄՆ-ին հանձնվել ծանր վիճակում:
Հայրենիքում նրա մոտ ախտորոշել են գլխուղեղի հատվածների ախտահարում եւ դրա հյուսվածքների՝ գործնականում անդառնալի մահացում, շուտով նա մահացել է: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ուսանողի մահվան կապակցությամբ հայտարարել է, որ տեղի ունեցածի համար պատասխանատվություն են կրում ԿԺԴՀ-ի իշխանությունները: Միացյալ Նահանգների ղեկավարն ընդգծել է, որ իր վարչակազմը մտադիր է կանխել նման կարգի նոր միջադեպերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: