Բաժիններ՝

Լոս Անջելեսում ոստիկանները գնդակահարել են ատրճանակով զինված աֆրոամերիկացու. ABC

Լոս Անջելեսի օկրուգի շերիֆի օֆիսի աշխատակիցներն օգոստոսի 31-ի երեկոյան գնդակահարել են ատրճանակով զինված աֆրոամերիկացու, որը դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին: Սեպտեմբերի 1-ին այդ մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով շերիֆի օֆիսի մի ներկայացուցչի:

Հեռուստաընկերության տվյալներով՝ ոստիկանները փորձել են կանգնեցնել աֆրոմերիկացուն, որն ընթանում էր հեծանվով՝ խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները: Երբ ոստիկաններին դա հաջողվել է, նրանց եւ կարգը խախտողի միջեւ ձեծկռտոց է սկսվել:

Դրա ընթացքում աֆրոամերիկացին կիսաավտոմատ ատրճանակ է վայր գցել: Ըստ շերիֆի ներկայացուցչի հայտարարության՝ դրանից հետո ոստիկանները մի քանի անգամ կրակել են կարգազանցի վրա: Շերիֆի օֆիսում հայտնել են, որ այս պահին կատարվում է տեղի ունեցածի հետաքննություն: Որոշ թվով ցուցարարներ հավաքվել են պատահարի վայրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս