Բաժիններ՝

Աֆղանստանի արևելքում երեք ուժայիններ են զոհվել թալիբների հարձակման հետևանքով

Աֆղանստանի Պակտիայի նահանգում անվտանգության ուժերի առնվազն երեք աշխատակիցներ են զոհվել, եւս հինգը՝ վիրավորվել «Թալիբան» արմատական շարժման զինյալների հարձակման հետեւանքով:

Այդ մասին հայտնել է TOLOnews հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:

Ինչպես հայտնել են իրավապահ մարմինները, Գարդեզ քաղաքում պայթել է ականապատված ավտոմոբիլ, այնուհետեւ հետեւել է կարճատեւ փոխհրաձգություն, որի ընթացքում երկու հարձակվողներ ոչնչացվել են:

Տուժածների վիճակի մասին տեղեկատվություն եւ այլ մանրամասներ չեն հայտնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս