Ճապոնիայի կառավարող կուսակցության նախագահի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 14-ին
Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) նոր նախագահի ընտրությունները Սինձո Աբերի պաշտոնաթողությունից հետո տեղի կունենան սեպտեմբերի 14-ին: Սեպտեմբերի 2-ին համապատասխան օրը որոշել է կուսակցության վարչական կոմիտեն։
Ընտրարշավը պաշտոնապես կսկսվի սեպտեմբերի 8-ին: Ընտրությունների հաղթողը կհավակնի երկրի վարչապետի պաշտոնին, նրա թեկնածությունը պետք է հաստատի խորհրդարանը: Սպասվում է, որ այդ հարցի շուրջն արտահերթ նիստը կկայանա սեպտեմբերի 16-ին կամ 17-ին, սակայն պաշտոնապես օրը դեռ չի հայտարարված:
ԼԴԿ-ի նոր նախագահի եւ կառավարության ապագա ղեկավարի պաշտոնի համար արդեն առաջադրվել են արտգործնախարարության նախկին ղեկավար, կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Ֆումիո Կիսիդան եւ պաշտպանության նախկին նախարար Սիգերու Իսիբան: Նախընտրական արշավի գլխավոր ֆավորիտ Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան իր առաջադրման մասին պետք է հայտարարի օրվա ընացքում: Նրա պաշտպանությամբ արդեն հանդես են եկել գրեթե բոլոր հիմնական կուսակացական խմբակցությունների ղեկավարները, ներառյալ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Տարո Ասոյի եւ ԼԴԿ-ի գլխավոր քարտուղար Տոսիհիրո Նիկաիի խմբակցությունները:
Օգոստոսի 28-ին Աբեն հայտարարել է, որ ցանկանում է պաշտոնաթող լինել առողջական վիճակի վատթարացման պատճառով: Նա նաեւ կառավարող կոալիցիային՝ ԼԴԿ-ի եւ «Կոմեյտո» կուսակցության կազմով հայտնել է, որ չի պատրաստվում նշանակելու վարչապետի ժամանակավոր պաշոնակատար, այլ պլանավորում է գտնվել պաշտոնում, մինչեւ ԼԴԿ-ն նոր թեկնածություն չներկայացնի իրեն փոխարինելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: