Բարսելոնայում մի խումբ ելուզակներ հարձակվել են Իսպանիայում Աֆղանստանի դեսպանի վրա: Այս մասին հայտնել է El Periodico-ն: Դիվանագետին տապալել են գետնին եւ նրանից խլել 17000 եվրո արժողությամբ Bulgary ձեռքի ժամացույցը:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կայցելի Ճապոնիա եւ Չինաստան: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
Ավելի քան ութ հազար մարդ է տարհանվել իսպանական Գրան-Կանարիա կղզում օգոստոսի 17-ին սկսված բնական հրդեհի պատճառով, կղզի, որը խոշորագույններից մեկն է Կանարյան արշիպելագում եւ ժողովրդականություն է վայելում զբոսաշրջիկների շրջանում: Ա
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանն մեկնաբանել է կողմից Դիարբեքիրի, Վանի և Մարդինի քաղաքապետներին պաշտոնանկ անելու մասին Թուրքիայի ներքին գործերի նախարարության հայտարարությունը:
Օգոստոսի 19-ին Թուրքիայում պաշտոնից հեռացվել են Դիարբեքիրի քաղաքապետ Ադնան Սելչուք Մըզրաքլըն, Վանի քաղաքապետ Բեդիա Օզգյոքչեն և Մարդինի քաղաքապետ Ահմեթ Թուրքը։ Նրանցից երկուսը ներկայացնում են ընդդիմադիր քրդամետ «Ժողովորդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP)։
Եվրամիության (ԵՄ) սահմանների հատման էլեկտրոնային գրանցման համակարգը, որի դեպքում շենգենյան այցագրերի տերերի անձնագրերում այլեւս ձեռքով դրոշմակնիքներ չեն դնի մուտքի եւ ելքի ժամանակ, պետք է գործի 2022 թվականին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Եվրահանձնաժողովի պրոֆիլային վարչությունում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավաստել է Դանիայից Գրենլանդիան գնելու իր մտադրությունը: Այս մասին նա լրագրողներին հայտարարել է Սպիտակ տանը: Նրա խոսքով՝ ինքն այդ հարցով հետաքրքրվել է սոսկ «ռազմավարական առումով»:
Հնդկաստանի մայրաքաղաքի իշխանությունները նախազգուշացրել են Յամունա (Ջամանա) գետի ափերից դուրս գալու (գետի ափերին է գտնվում քաղաքը) եւ ցածրադիր վայրերի ջրածածկման հնարավորության մասին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Իրանը ձգտում է համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ, բայց այդ երկրի իշխանությունները չգիտեն՝ ինչպես բանակցություններ սկսել Վաշինգտոնի հետ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավաստել է, որ 2020 թվականին նախագահական ընտրությունների կգնա փոխնախագահ Մայք Փենսի հետ տանդեմով:
Միացյալ Նահանգները գաղտնի բանակցություններ են սկսել Վենեսուելայի Սոցիալիստական կուսակցության առաջնորդներից մեկի՝ Դիոսդադո Կաբելիոյի հետ: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավաստել է, որ հավանություն է տվել Տայվանին F-16 կործանիչների վաճառքի գործարքին՝ չնայած Չինաստանի կողմից բողոքներին:
ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1992-ի օգոստոսին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ու Սենատը համատեղ ընդունեցին «Ազատության աջակցության ակտ» օրենքը, որով նախատեսվում էր օժանդակել Ռուսաստանին և նորանկախ մյուս պետություններին՝ ստեղծելու դեմոկրատական կառավարման մոդել և ազատական տնտեսություն:
Աֆղանստանից Թուրքիա ապօրինի միգրացիան հետզհետե ինտենսիվանում է։ 2019թ․ առաջին 7 ամիսների ընթացքում այս երկրից 76․898 մարդ է ներգաղթել Թուրքիա։
Եվրամիության (ԵՄ) վիճակագրական ծառայությունը՝ Eurostat-ը, հրապարակել է «Կայուն քաղաքներ ու հասարակություններ» զեկույցը: Զեկույցից պարզ է դարձել, որ կյանքի որակի շարք ցուցանիշներով Թուրքիան վերջին տեղում է Եվրոպայում:
ING Group նիդեռլանդական ֆինանսական կոնգլոմերատի բրիտանացի վերլուծաբանները գտնում են, որ Մեծ Բրիտանիայում նոր համընդհանուր ընտրությունների անցկացման հավանականությունը՝ կապված Եվրամիությունից երկրի դուրս գալու հետ, կազմում է 40 տոկոս:
Այս տարվա հուլիսին միջին ջերմաստիճանն աշխարհում կազմել է Ցելսիուսի 16,7 աստիճան, ինչն ամենաբարձր ցուցանիշն է օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում:
Եվրոպայի խոշորագույն տուրօպերատորը՝ գերմանական TUI Group-ը, հայտնել է, որ Boeing-737 MAX ինքնաթիռների օգտագործումն արգելելու պատճառով եռամսյակային շահույթը, նախքան հարկերի եւ տոկոսների վճարումը (Ebit), նվազել է 85 տոկոսով:
Ռուսաստանը մյուս պետություններից առավել հաճախ է հիշատակվում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի թվիթներում:
Իրանը ցածրհարստացված ուրանի պաշարները հասցրել է 370 կիլոգրամի:
Գերմանիայի կառավարությունը 2018թ․ ընթացքում արտոնել է Թուրքիային 216 մլն եվրո ընդհանուր արժողությամբ երկակի նշանակության (և ռազմական, և քաղաքացիական) ապրանքների վաճառքը։
Վրացական ընդդիմադիր «Ռուսթավի-2» հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ հիմնել է նոր հեռուստաընկերություն՝ «Մտավարի արխի» (գլխավոր ալիք):
Թուրքիայում 2019թ․ 2-րդ եռամսյակում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն շամանակահատվածի համեմատ աճել է 3.1 տոկոսով՝ հասնելով 12․8 տոկոսի։ Այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) հրապարակված տվյալներից։
Օդեսայի «Տոկիո սթար» հյուրանոցում բռնկված ուժեղ հրդեհի զոհերի թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:
Սիրիայում անցկացվող բոլոր ռազմական գործողությունների համար պետք է նախապես թույլտվություն ստանալ պաշտոնական Դամասկոսի իշխանություններից։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ հերթական մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Էրդողանի՝ Եփրատի արևելքում նոր գործողություն սկսելու մտադրությանը:
Վրացական «MediaChecker» հարթակը ուսումնասիրել է վրացերեն, ռուսերեն և անգլերեն հրապարակումներով հանդես եկող «Կավկազ Պլյուս» (ge.kavkazplus.com) լրատվական կայքը (որը ի դեպ ներկայանում է որպես համակովկասյան հասարակական-քաղաքական առցանց թերթ) և վերլուծական քննության ենթարկել այնտեղ հրապարակվող նյութերը:
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին կոչ է արել ներկայումս «Լավ» (İYİ) կուսակցության անդամ հանդիսացող նախկին MHP-ականներին «վերադառնալ իրենց բույնը»։
Կառավարող Պահպանողական կուսակցության պատգամավորների թվից Մեծ Բրիտանիան Եվրամիության կազմում պահելու թունդ կողմնակիցները հնարավոր են համարել կոշտ Brexit թույլ չտալու ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի պլանը պաշտպանելը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Դանիային պատկանող Գրենլանդիան գնելու հնարավորությունը: Այս մասին գրել է The Wall Street Journal-ը:
Թել Ավիվից Սանկտ Պետերբուրգ թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Կրասնոդարում ուղևորներից մեկի պատճառով, որը փորձել է գլխով կոտրել ինքնաթիռի պատուհանը: