Նոր կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը Եվրամիության (ԵՄ) որոշ պետություններում ներկայումս ավելի վատ է, քան ընթացիկ տարվա մարտին հիվանդության տարածման առավելակետի ժամանակ:
Ռուսաստանը կոչ է արել ԱՄՆ-ին՝ պայքարել կորոնավիրուսի դեմ, այլ ոչ թե ռուսաստանյան պատվաստանյութի:
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Մոսկվայի Վնուկովա օդանավակայնում իրանական լրատվամիջոցներին տված ճեպազրույցում անդրադարձել է տարածաշրջանային վերջին զարգացումներին և Սիրիայի հարցին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Եվրամիության քաղաքացիների համար կորոնավիրուսի դեմ առաջին հասանելի պատվաստանյութը պետք է հայտնվի գալիք տարվա մարտին:
«Կանաչ միջանցքների» վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկն առանց պատժամիջոցների առեւտրի համար կօգնի ձերբազատվել առեւտրական պատերազմներից:
Գամալեայի անվան կենտրոնն սկսել է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձարկումները մի շարք ռիսկի խմբերի վրա, որոնց թվում են՝ տարեցները:
Երկու պաղեստինցի վերքեր են ստացել իսրայելցի զինվորականների կողմից գնդակոծման հետեւանքով, երբ պատրաստվում էին հրկիզիչ խառնուրդով շշեր նետել Բենիամինի օկրուգի պահակազորի վրա։
Անցած օրը վրացի վարակաբանները հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 259 նոր դեպք:
Իսրայելի կառավարությունը սեպտեմբերի 24-ի առավոտյան հաստատել է կարանտինային միջոցառումների խստացումը՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի զգալի աճի ֆոնին: Այդ մասին հաղորդել է Jerusalem Post թերթը:
Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի (ՌՏՕԱ) գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն մեկնաբանել է Ռոսպոտրեբնադզորի որոշումն այն մասին, որ արտասահմանից ժամանող ռուսաստանցիները պետք է տանը ինքնամեկուսացվեն մինչեւ COVID-19-ի ՊՇՌ-թեստի արդյունքներն ստանալը։
Նոր կորոնավիրուսով վարկաման երկրորդ ալիքն արդեն ծայր է առել Կանադայում եւ կարող է լինել ավելի վատթար, քանի առաջինը, որը երկրի բնակչությանը պատուհասեց այս գարնանը:
Առաջին ելույթը Էրդողանն ունեցել է թուրք նախարարների հետ հանդիպումից հետո։ Ելույթի ընթացքում նա հայկական թեմային անդրադարձել է Եվրոպա/Արևմուտք-Թուրքիա քաղաքակրթական հակադրության համատեքստում։
Կորոնավիրուսի համավարակը չի ազդի կյանքի տեւողության ցուցանիշների վրա:
Ճապոնիան հոկտեմբերի սկզբից մասնակիորեն կթույլատրի երկիր մուտք գործել օտարերկրացիների:
Չինաստանը սեպտեմբերի 28-ից կթույլատրի օտարերկրյա այն քաղաքացիների մուտքը, որոնք երկրում ապրելու գործող թույլտվություն ունեն:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեռ մայիսին չի բացառել կորոնավիրուսի դեմ օտարերկրյա պատվաստանյութի օգտագործման հնարավորությունը:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) առաջարկել է վերանայել Եվրամիության (ԵՄ) գոյություն ունեցող միգրացիոն համակարգը՝ ապահովելու համար Միության բոլոր երկրների ավելի լիակատար մասնակցությունը միգրանտների տարաբնակեցման հարցում:
Էյֆելյան աշտարակի այցելուները եւ աշխատակիցները ժամանակավորապես տարահանվել են անհայտ անձի զանգից հետո, որն սպառնացել է պայթեցնել կոթողը:
Շվեյցարիայում տասնչորս դեռահասների հիվանդանոց են տեղափոխել, որոնք տուժել են կայծակի հարվածից, որը տեղի է ունեցել ֆուտբոլի դաշտում խաղի ժամանակ:
Ճապոնիայի վարչապետի պաշտոնը թողած Սինձո Աբեն հույս ունի, որ կառավարության նոր ղեկավար Յոսիհիդե Սուգան Ռուսաստանի հետ ակտիվ կերպով բանակցություններ կվարի հաշտության պայմանագիր կնքելու շուրջ եւ պատրաստ է այդ հարցում ակտիվորեն օգնել նրան։
Թուրքիայի Ուլուդաղ մեքենաշինության արդյունաբերության արտահանողների միությունը տեղեկություն է հրապարակել 2020թ. հունվար-օգոստոսին երկրի մեքենաշինական արդյունաբերության ոլորտում ընդհանուր արտադրանքի ծավալի և արտահանման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ալեքսանդր Լուկաշենկոն ստանձնեց Բելառուսի նախագահի պաշտոնը: Պաշտոնակալության արարողությունը տեղի է ունեցել Անկախության պալատում։
Վերջին օրը Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 227 նոր դեպք. դա ռեկորդային ցուցանիշ է երկրում համավարկի սկզբից ի վեր:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանի հետ համագործակցության պատճառով Կարակասի վրա կոպիտ ճնշման հերթական օրինակն են, որը հակասում է միջազգային իրավունքին:
Թբիլիսիում Արդարադատության տան մոտ ստեղծվել է հատուկ տարածություն, որտեղ սեպտեմբերի 23-ին բոլոր ցանկացողները կկարողանան կորոնավիրուսի թեստ անցնել, հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների եւ հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։
Թուրքիայի պաշտոնական շրջանակները շարունակում են հայտարարություններ անել սահմանագոտու Տավուշի հատվածում «հայկական գնդակից ադրբեջանցի զինվորի սպանության» կապակցությամբ: Սպանության մասին հաղորդագրություն է տարածել ադրբեջանական կողմը, ինչը, սակայն չի հաստատվել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ինքնաթիռը, որտեղ գտնվել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը, սեպտեմբերի 22-ին Նյու Հեմփշիրի նահանգում մեկնաթռիչքի օդանավակայան է վերադարձել թռչնի հետ բախվելուց հետո:
Չինաստանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում բողոք է հայտնում ԱՄՆ-ի հայտարարությունների առնչությամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ առաջիկա ընտրություններում իր մրցակից, դեմոկրատների թեկնածու Ջոզեֆ Բայդենի էներգետիկական ծրագիրը կկործանի երկիրրը:
Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերն Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի հետ հանդիպմանը խոստացել է ամրապնդել հրեական պետության անվտանգությունն ու ռազմական գերակշռությունը Մերձավոր Արեւելքում: