ԱՄՆ Կալիֆորնիայի Սան Դիեգո համալսարանի դիմաց մի խումբ ուսանողներ լուռ ակցիա են անցկացրել՝ բողոքելով այն փաստի դեմ, որ Միացյալ Նահանգները մինչ օրս հրաժարվում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ռուսաստանի Տոմսկի մարզում Մի-8 ուղղաթիռի վթարային վայրէջքի ժամանակ տուժածներից երկուսը զոհվել են:
Քրդական ջոկատների մարտիկներն Աֆրին քաղաքի (Հալեպից 65 կիլոմետր) հյուսիսի եւ հարավ – արեւմուքի ուղղությամբ կասեցնում են «Սիրիկան ազատ բանակի» (ՍԱԲ) կազմավորումների գրոհները, որոնց օգնում է թուրքական զրահատեխնիկան:
ՌԴ Հետաքննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Ան-148-ի կործանման վայրից, որը նկարահանվել է կվադրոկոպտերից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Անկարայի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նոր համանախագահ ընտրված Փերվին Բուլդանի և կուսակցության պատգամավոր Սըրրը Սուրեյյա Օնդերի դեմ:
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին այսօր ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ, ԵՏՄ-ի հետ Իրանի համագործակցության վերաբերյալ հարցին ի պատասխան, ասաց, որ այդ թեման ՀՀ ղեկավարության կողմից բազմիցս արծարծվել է, բայց իրանական կողմը որևէ շոշափելի բան չի նկատել. «Եթե դուք որևէ շոշափելի բան նկատել եք, մեզ տեղեկացրեք»։
Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ վերջնական որոշումը կընդունեն պաղեստինցիներն ու իսրայելցիները:
Հետաքննիչները պարզել են, որ Մերձմոսկվայում կործանված Ան-148 ինքնաթիռում տրոհումներ չեն եղել օդում, պայթյունը տեղի է ունեցել գետնին օդանավի խփվելիս:
Արցախի պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի բացառիկ հարցազրույցը NEWS.am գործակալությանը։
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ Թուրքիա կատարելիք այցին ընդառաջ այդ երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ կամ կարգավորելու են հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, կամ ամբողջությամբ վատանալու են:
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիան խախտում է միջազգային իրավունքը եւ Կիպրոսի սուվերեն իրավունքները՝ խանգարելով հորատմանը Կիպրոսի՝ բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ)։
Մոսկվայի մարզի Ռամենսկոյեի շրջանում Ան-148 մարդատար ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել են զոհվածների մարմինների ավելի քան 200 ֆրագմենտներ:
Գերմանական երկրորդ հեռուստաընկերությունն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` իր նախընտրական քարոզարշավի շրջանակում վերջերս արված հայտարարություններին:
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին այսօր ԵՊՀ-ում կազմակերպված հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս պահի դրությամբ էներգետիկ ոլորտում Իրանը շատ լավ համագործակցություն է ձևավորել Հայաստանի հետ:
Թուրքիայում շարունակվում են ձերբակալություններն այն անձանց շրջանում, ովքեր բողոք են արտահայտում սիրիական Աֆրինում թուրքական ԶՈւ կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության վերաբերյալ:
Իրանի արեւելյան մասում առնվազն ինը մարդ է զոհվել եւ 36-ը՝ տուժել ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով, որը տեղի է ունեցել մարդատար ավտոբուսի մասնակցությամբ:
Ան-148 մարդատար ինքնաթիռը, որը Մոսկվայից ուղեւորվել էր Օրսկ, փետրվարի 11-ին կործանվել է մերձմոսկովյան Ռամենսկոյե շրջանում:
ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգի դատախազները հայց են ներկայացրել Weinstein Company կինոընկերության դեմ, որը պատկանում է սկանդալային համբավ ունեցող պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին:
«Ազգային ճակատ» դաշինքի առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարել է կուսակցությունը վերանվանելու մասին:
Հայաստանի ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիաբազայի ՄիԳ-29 կործանիչների եւ բանակային ավիացիայի Մի-24Պ եւ Մի-8ՄՏ ուղղաթիռների օդաչուները ցերեկային ու գիշերային ժամերին ուսումնավարժական թռիչքների ընթացքում ոչնչացրել են պայմանական հակառակորդի ռազմական օդակայանը:
Մոսկվայի մարզում ինն անօդաչուներ հետախուզում են Ան-148 ինքնաթիռի կործանման վայրը:
Ավստրալական ճամփորդանավի՝ նավահանգիստ վերադառնալու պատճառը դարձել է զուգարանի հերթում ծայր առած ծեծկռտուքը:
Մերձմոսկվայում Ան-148 մարդատար ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների մարմնամասերի հավաքումը՝ գենետիկական փորձաքննություն անցկացնելու համար, կշարունակվի յոթ օր:
Հայտնաբերվել Է Մոսկվայի մարզի Ռամենսկոյե շրջանում աղետի ենթարկված Ան-148 մարդատար ինքնաթիռի երկրորդ «սեւ արկղը»:
Հայտնի դերասան Ռոբերտ դե Նիրոն Դուբայում կլիմայական փոփոխությունների հարցին նվիրված ելույթի ժամանակ նշել է, որ Ամերիկան «տառապում է ժամանակավոր խելագարությունից»:
Ճապոնիայի տարբեր շրջաններում վերջին մեկ շաբաթվա ընթացքում առնվազն յոթ մարդ է մահացել ձյան առատ տեղումներով պայմանավորված միջադեպերի պատճառով:
Ռուսաստանի Օրենբուրգի մարզի իշխանություններն Ան-148 ինքնաթիռի աղետի հետեւանքով զոհվածների հարազատներին լրացուցիչ կվճարեն 1-ական միլիոն ռուբլի:
Ստամբուլի Ֆերիքյոյի հայկական եկեղեցում կիրակնօրյա պատարագի ժամանակ հավատացյալներից մեկն իր բողոքն է հայտնել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի դեմ, ում Թուրքիայի իշխանություններն ընդունում են որպես պատրիարքական փոխանորդ:
ԿԺԴՀ-ն «նշանակալի» է համարել Հարավային Կորեա իր պատվիրակության այցը, որը գլխավորել է պետության անվանական ղեկավար Կիմ Յոն Նամը:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի՝ մեծությամբ հինգերորդ օդանավակայանը՝ «Լոնդոն-Սիթին», անվտանգության նկատառումներով ժամանակավորապես փակվել է Թեմզա գետում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների չպայթած ռումբի հայտնաբերվելուց հետո: