Բաժիններ՝

Ֆրանսիայի առողջապահության նախարարը չի բացառել COVID-ի պատճառով երկրորդ անգամ սահմանների փակումը

Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերանը հարցազրույցներից մեկում նշել է, որ չի կարող բացառել՝ կորոնավիրուսի դեպքերի աճի պայմաններում երկրորդ անգամ երկրի սահմանների փակումը:

Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, ավելի վաղ Ֆրանսիայի իշխանությունները հորդորել էին քաղաքացիներին խուսափել այցելել Կատալոնիա այնտեղ համավարակի տարածման պատճառով:

«Նախապես հնարավոր չէ ինչ-որ բան բացառել: Մի օր մենք խստացրինք որոշ շրջանների հետ սահմանների վերահսկողությունը, հատկապես Ֆրանսիայի և Գերմանիայի միջև: Կարևոր է պահպանել փոխադարձության սկզբունքը, պահպանել երկխոսությունը, կիսվել և փոխանակվել տեղեկատվությամբ, իսկ անհրաժեշտության դեքպում նաև համաձայնեցնել քայլերը»,-շեշտել է նախարարը:

Վերանն ընդգծել է, որ երկրորդ անգամ համընդհանուր մեկուսացման գինը սոցիալական, տնտեսական և հոգաբանական առումով կարող է չափազանց բարձր լինել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031