![](/banners/BeFunky-design.jpg)
Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի էսկալացիային վերաբերող հարցեր
![](https://168.am/wp-content/uploads/2020/07/1022870.jpg)
Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած էսկալացիային վերաբերող հարցեր։ Այդ մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուսական կողմից անհրաժեշտ է համարվել գործադրել հավասարակշռված մոտեցումներ և զսպող ազդեցություն ունենալ հակամարտության մեջ ներքաշված կողմերի վրա` իրավիճակի հետագա սրումը կանխելու, հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացման համար։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել համագործակցությունը Մոսկվայի և Անկարայի միջև` տարածաշրջանի կայունացման շահերից ելնելով: