Չիկագոյում ապամոնտաժել են Քրիստափոր Կոլումբոսի հուշարձանը
Չիկագոյի (Իլինոյսի նահանգ) իշխանությունները որոշում են ընդունել քանդել հայտնի ծովագնաց Քրիստափոր Կոլումբոսի (1451 – 1506)՝ Գրանդ-պարկում գտնվող արձանը: Այդ մասին հուլիսի 24-ին հաղորդել է Chicago Tribune թերթը:
Հուլիսի լույս 24-ի գիշերն, ինչպես նշում է հրատարակությունը, հայտնի ծովագնացի հուշարձանի մոտ է բերվել ծանր տեխնիկա: Դրանից հետո երկու ժամ անց հուշարձանը հանվել է պատվանդանից: Ներկայումս ստույգ հայտնի չէ, թե հատկապես ուր կտարվի արձանը:
Նախօրյակին Չիկագոյի քաղաքագլուխ Լորի Լայթֆութը կարգադրել է քանդել Կոլումբոսի հուշարձանը ռասիզմի դեմ բողոքների նոր ալիքից խուսափելու նպատակով, նման այն բողոքներին, որ Չիկագոյում տեղի ունեցան մեկ շաբաթ առաջ: ԱՄՆ-ի պատմության մեջ Քրիստափոր Կոլումբոսի դերի շուրջը վեճերը տեղի են ունենում այն պատճառով, թե ծովագնացի արձաններն իբր կարող են վիրավորել Կարիբյան ավազանի երկրներից սերածների զգացմուքները:
Հուլիսի 17-ին Չիկագոյում տեղի են ունեցել բողոքի զանգվածային ակցիաներ: Ամբոխը մոտեցել է Կոլումբոսի հուշարձանին, որոշ բողոքավորներ սկսել են քարեր, շշեր եւ այլ իրեր նետել ցույցի ժամանակ անվտանգությունն ապահովող կարգի պահապանների վրա: Մի քանի տուժած ոստիկաններ հոսպիտալացվել են:
Անկարգությունների հետեւանքով տուժել է առնազն 18 կարգի պահապան, ձերբակալվել է 12 մարդ: ԱՄՆ-ում ռասայական խնդիրներն առաջին պլան դուրս եկան Մինեապոլիսում (Մինեսոտայի նահանգ) աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով: Մայիսի 25-ին ոստիկանները նրան ձերբակալելիս օգտագործլ էին կոշտ խեղդող հնարք: Ֆլոյդը դրանից հետո մահացել էր հիվանդանոցում:
Ձերբակալմանը մասնակցած ոստիկանության բոլոր չորս աշխատակիցներն արձակվել են, նրանց մեղադրանքներ են առաջադրվել: Ֆլոյդի մահը զանգվածային բողոքներ եւ անկարգություններ է հրահրել ամբողջ երկրում: Այդ ֆոնին ԱՄՆ-ում սկսվել է պայքարի հերթական ալիքն անցյալի քաղաքան գործիչների հուշարձանների դեմ:
Որոշ դեպքերում վանդալները փչացրել են Կոնֆեդերացիայի ականավոր ղեկավարների հուշարձանները: Բացի դրանից քանդվել են Քրիստափոր Կոլումբոսի մի քանի հուշարձաններ, ինչպես նաեւ ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի (1732 – 1799) արձանը Փորթլենդում (Օրեգոնի նահանգ), հաղորդել է ՏԱՍՍ-ը: