
Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Բեյրութ թռչող օդանավի հետ կապված միջադեպը

Թեհրանն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի այն բանից հետո, երբ կուսումնասիրի Բեյրութ թռչող ինքնաթիռի հետ կապված միջադեպի հանգամանքները։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Դեպքի մանրամասներն այս պաին ուսումնասիրվում են։ Տվյալների հավաքումից հետո կձեռնարկվեն քաղաքական և իրավական միջոցներ»,- հայտնել է Մուսավին։
Նա նաև հայտնել է, որ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչին միջադեպից հետո կապ է հաստատել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ՝ հայտնելով, որ Իրանը պատասխանատու է համարելու ԱՄՆ-ին ցանկացած պատահարի համար, որը տեղի կունենա ինքնաթիռի հետ Իրան վերադառնալու ժամանակ:
Նույն ուղերձը Թեհրանում Շվեյցարիայի դեսպանի միջոցով փոխանցվել է ամերիկյան կողմին։