Բաժիններ՝

Ստամբուլի իշխանությունները սահմանափակել են մարդկանց մուտքը դեպի Այա-Սոֆյայի տաճարի հրապարակ

Ստամբուլի իշխանությունները հուլիսի 24-ին սահմանափակել են մարդկանց մուտքը դեպի Այա-Սոֆյայի տաճար մարդկանց զանգվածային կուտակման պատճառով: «Թանկագին հյուրեր, Այա-Սոֆյայի մերձակա հրապարակը լեփ-լեցուն է նամազ անել ցանկացող անձանցով: Համավարակի պատճառով մուտքը սահմանափակվել է,-նահանգապետ Ալի Երլիկայան գրել է Twitter-ի իր էջում:-Մեր Այա-Սոֆյան աղոթքների համար բաց կլինի մինչեւ վաղն առավոտյան»:

Ինչպես ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնում է իրադարձությունների վայրից, տաճարի առջեւի հրապարակը լեփ-լեցուն է ուխտավորներով: Նրանցից ոմանք Այա-Սոֆյային ավելի մոտ տեղեր են զբաղեցրել երեկվանից: Ներկայում ոչ ոքի թույլ չեն տալիս տաճար մտնել, քանի որ, ինչպես սպասվում է, նրանում Երեւանի ժամանակով 14:16-ին առաջինների թվում ուրբաթօրյա նամազ է կատարելու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, կառավարության անդամները եւ թուրքական խորհրդարանի պատգամավորները: Միայն դրանից հետո ներս կթողնեն Այա-Սոֆիայում աղոթել ցանկացող մարդկանց: Այա-Սոֆիայի մերձակայքում անվտանգության ապահովման նպատակով գործի են դրվել իրավակարգի հարյուրավոր աշխատակիցներ:

Գործնականում մոտակա բոլոր փողոցներն ամբողջովին փակ են, դրա հետ կապված Ստամբուլի տաճարին մոտենալ կարելի է միայն հատուկ պատրաստված 11 անցակետերով: Հուլիսի 10-ին Թուրքիայի Պետական խորհուրդը չեղարկել Է Սուրբ Սոֆիայի տաճարին թանգարանի կարգավիճակ տալու մասին կառավարության որոշումը: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ստորագրել է հրամանագիրը, որի համաձայն, Այա-Սոֆյայում կվերսկսվեն մուսուլմանական պաշտամունքները: Մի շարք քրիստոնեական եկեղեցիներ ափսոսանք են հայտնել ընդունված որոշման առնչությամբ: Նույնպիսի արձագանք է հետեւել ՅՈւՆԵՍԿՕ-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս