 
                        Տեխասին մոտենում է «Հաննա» արևադարձային փոթորիկը
 
                                    «Հաննա» արեւադարձային փոթորիկը ձեւավորվել է Մեքսիկական ծոցում: Այդ մասին հաղորդել է փոթորիկներին հետեւող ԱՄՆ-ի ազգային կենտրոնը (NHC):
Օդերեւութաբանների տվյալներով՝ քամու առավելագույն արագությունը հասնում է ժամում 65 կիլոմետրի: Փոթորիկը շարժվում է ժամում 11 կիլոմետր արագությամբ: Ներկայում այն գտնվում է Տեխասի նահանգի Քորփուս-Քրիստի քաղաքից 620 կիլոմետր դեպի հարավ-արեւելք:
Տեխասի առամերձ մի շարք շրջանների համար հայտարարվել է փոթորիկի նախազգուշացում:
Սպասվում է, որ փոթորիկը նահանգի տարածքում կմոլեգնի հուլիսի 25-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        