Բաժիններ՝

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1104-ի

Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 19-ով եւ հասել 1104-ի: Այդ մասին հաղորդվում է հիվանդության մոնիթորինգի գծով կառավարության հատուկ կայքում: «Ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվը 1104 է, ապաքինվել է 912 մարդ, մահվան դեպքերի թիվը 16 է»,-ասվում է հաղորդագրության մեջ: Կարանտինային ռեժիմի ներքո գտնվում է 5936 մարդ, ստացիոնարներում բժիկների հսկողության տակ է գտնվում 268 պացիենտ:

Արտասահմանյան երկրներից բուժում ստանալու համար ժամանած Վրաստանի քաղաքացիների թիվը 41 է, նրանց թվում կա 38 զինծառայող: Իշխանությունների ներկայացուցիչները վերջին օրերի ընթացքում վարակվածների թվի հերթական կտրուկ աճը կապում են Գարդաբանի մունիցիպալիտետի գյուղերում զանգվածային թեստավորում սկսելու հետ, որտեղ գրանցվել է ոչ մեծ համաճարակային բռնկում: Ավելի վաղ առողջապահության նախարարությունում չեն բացառել, որ գյուղերը կարող են փակել կարանտին սահմանելու պատճառով, քանի որ տեղի բնակչության մեծամասնությունն աշխատում է Թբիլիսիի բանջարեղենի եւ ապրանքային շուկաներում եւ վիրուսի զանգվածային տարածման սպառնալիք է ստեղծում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը մարտի 11-ին հայտարարել է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել է վարակման արդեն ավելի քան 15 միլիոն դեպք, ավելի քան 650 հազար մարդ մահացել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս