Բաժիններ՝

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 15,5 միլիոնը

Կորոնավիրուսային վարակի գլխավոր օջախ է շարունակում մնալ ԱՄՆ-ը, որտեղ ախտահարվածների ընդհանուր քանակն արդեն գերազանցել է 4 միլիոնը, մահացել է ավելի քան 143,8 հազար հիվանդ: Նոր վարակվածների օրական աճի ռեկորդային ցուցանիշներ են արձանագրվում Հնդկաստանում, Մեքսիկայում եւ Արգենտինայում: Հարավաֆրիկյան Հանրապետությունում ախտահարվածների ընդհանուր քանակը գերազանցել է 400 հազարը, Պակիստանում 270 հազարը, Իրաքում վարակվածների թիվը գերազանցել է 100 հազարը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մեկ օրում ամբողջ աշխարհում հայտնաբերվել է ավելի քան 247,2 հազար ախտահարված, ինչը դարձել է մեծությամբ երկրորդ ցուցանիշը համավարակի ամբողջ ժամանակամիջոցում: Ընդամենը համավարկան սկսվելուց ի վեր ախարհում վարակվել է շուրջ 15,5 միլիոն մարդ, ավելի քան 633 հազարը մահացել է: Միացյալ Նահանգների Ջոնս Հոփքինսի համալսարանի տեղեկատվության համաձայն, որը հաշվարկները կատարում է դաշնային եւ տեղական իշխանությունների տվյալների հիման վրա, մեկ օրում ԱՄՆ-ում հայտնաբերվել է վարակման 71,7 հազար նոր դեպք, ինչը դարձել է մեծությամբ երկրորդ ցուցանիշը համավարակի ամբողջ ընթացքում:

Մահացածների թիվը երկրորդ օրն անընդմեջ գերազանցում է հազարը: ԱՄՆ-ն աշխարհում բացարձակ առաջատարն է վարակումների եւ կորոնավիրուսից մահացածների թվով: Նախօրյակին վարակումների ավելի քան 8,4 հազար դեպք է արձանագրվել Մեքսիկայում, ինչը դարձել է ռեկորդային ցուցանիշ համավարակի ամբողջ ժամանակամիջոցում: Ախտահարվածների ընդհանուր թիվը գերազանցել է 370 հազարը, մահացածների քանակը Մեքսիկայում գերազանցել է 41,9 հազարը: Նոր դեպքերի օրական առավելագույն ցուցանիշ է արձանագրվել Արգենտինայում՝ ավելի քան 6,1 հազար: Վարակածների ընդհանուր թիվը հասել է 148 հազարի: Բրազիլիայում մեկ օրում հայտնաբերվել է գրեթե 60 հազար ախտահարված, ինչը մեծությամբ երկրորդ ցուցրանիշն է համավարակի ամբողջ ընթացքում: Ախտահարվածների ընդհանուր թիվը գերազանցելլ է 2,28 միլիոնը: Մեկ օրում մահացել է 1,3 հազար կորոնավիրուսով հիվանդ, մահացածների ընդհանուր թիվը գերազանցել է 84 հազարը: Վարակվածների եւ մահացու վախճանների թվով Բրազիլիան աշախարհում զբաղեցնում է երկրորդ տեղը:

Ինչպես հուիսի 24-ին հաղորդել է Հնդկաստանի առողջապահության նախարարությունը, անցած օրը երկրում հայտնաբերվել է ավելի քան 49,3 հազար ախտահարված, որ առավելագույն ցուցանիշն է համավարակի ամբողջ ընթացքում: Ախտահարվածների ընդհանուր քանակով՝ ավելի քան 1,28 միլիոն, Հնդաստանն աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը: Իրանում, որն, իշխանությունների գնահատմամբ, ապրում է կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքը, մահացու վախճանների թիվը գերազանցել է 15 հազարի նշագիծը: Ա

յս ցուցանիշով Իրանը եզրափակում է կորոնավիրուսի պատճառով առավել թվով մահացածների տասնյակը: Հանրապետությունը նաեւ տասներորդ տեղում է ախտահարվածների ընդհանուր թվով (284 հազար): Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարակման դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 400 հազարը: Երկիրն ախտահարվածների թվով աշխարհում զբաղեցրել է հինգերորդ տեղը Ռուսաստանից անմիջապես հետո, որտեղ հուլիսի 24-ին հիվանդացածների քանակը գերազանցել է 800 հազարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս