Եվրահանձնաժողովն ԱՄՆ-ից պահանջում է անհապաղ վերացնել ԵՄ-ից արտահանման մաքսերը

Եվրահանձնաժողովը (ԵՀ) ԱՄՆ-ից պահանջում է անհապաղ վերացնել Եվրամիության (ԵՄ) երկրներից արտահանման մաքսերն այն բանից հետո, երբ Airbus կորպորացիան լիովին կատարել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պահանջները պետական ներդրումների կրճատման մասով՝ Ֆրանսիայի եւ Իսպանիայի իշխանությունների հետ փոխելով A350 մարդտար ինքնաթիռների նոր շարքի նախագծի շուրջը պայմանագրի պայմանները: Այդ մասին ասված է ԵՀ-ի հայտարարության մեջ, որը հուլիսի 24-ին տարածվել է Բրյուսելում:

«Դա նշանակում է, որ ԵՎրամիությունը եւ համապատասխան անդամ պետությունները՝ Ֆրանսիան, Իսպանիան եւ Գերմանիան, որոնք նաեւ հայտնի են որպես «Airbus-ի անդամ պետություններ», լիովին կատարում են Airbus-ի գործով ԱՀԿ-ի որոշումները: Դա ԱՄՆ-ին զրկում է ԵՄ-ից արտահանման նկատմամբ իր հակամիջոցների պահպանման որեւիցե հիմքից եւ ծանրակշիր հիմքեր է տալիս ձգձգված վեճի արագ կարգավորման համար»,- նշված է այնտեղ:

Եվրահանձնաժողովում նաեւ նշել են, որ ԵՄ-ն պատրաստ է դիմելու պատժամիջոցների, եթե ԱՄՆ-ը չհրաժարվի մաքսերի շուրջը կարգավորումից:

«ԵՄ-ն հաստատակամորեն կողմնակից է այդ ձգձգված վեճի բանակցային կարգավորմանը, վեճ, որն ամենաերկարատեւն է ԱՀԿ-ի պատմության մեջ: Առանձնապես ներկայիս տնտեսական պայմաններում ԵՄ-ն կարծում է, որ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի փոխադարձ շահերցից է բխում ավերիչ սակագների դադարեցումը, որոնք անարադարացիորեն ծանրաբեռնում են մեր արդյունաբերությունն ու գյուղատնտեսական հատվածը: Կարգավորման բացակայության դեպքում ԵՄ-ն պատրաստ կլինի լիովին օգտվելու իր սեփական պատժամիջոցային իրավունքներից»,- ասված է այնտեղ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս