Ազգային հանրային ռադիոն (National Public Radio, NPR) և դրան կից ռադիոկայանները, ինչպես նաև Հանրային հեռարձակող ծառայությունը (Public Broadcasting Service, PBS) և դրան կից հեռուստակայանները կազմում են Միացյալ Նահանգների հանրային հեռարձակման հիմքը։
Վիետնամի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Թո Լամը կայցելի Ղազախստան, Ադրբեջան, Ռուսաստան և Բելառուս։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից
Հութիները մարտից վերսկսել են Իսրայելի վրա ռմբակոծություններն այն բանից հետո, երբ Գազայի հատվածում հաստատված հրադադարը դադարեցվեց, և Իսրայելն արգելեց մարդասիրական օգնության մուտքը պաղեստինյան անկլավ։
Ֆրանսիացի նախարարի խոսքով՝ պատժամիջոցներն անհրաժեշտ կլինեն, եթե Ռուսաստանը չհամաձայնի հրադադարին։
«Conscience» նավն ուղևորվում էր Մալթա, որտեղ նրա տախտակամած պետք է բարձրանային 21 երկրից բազմաթիվ ակտիվիտներ, որից հետո նավը պետք է մեկներ Գազայի հատված։ Մալթայում նավ բարձրանալ պատրաստվող ակտիվիստներից մեկը բնապահպան Գրետա Թունբերգն էր։
Լեհաստանի Եվրամիության (ԵՄ) Խորհրդի նախագահությունը ստանձնելուց հետո, Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից կազմակերպվել է լրատվամիջոցների համար շրջայց դեպի Վարշավա։
Միևնույն ժամանակ ԱՄՆ պետքարտուղարության ղեկավարը հավելել է, որ անհրաժեշտ է ընդունել այն փաստը, որ «Ուկրաինան չի կարողանա Ռուսաստանին հետ հրել այնտեղ, որտեղ նրանք գտնվում էին 2014 թվականին»։
Ուկրաինայի հետ համաձայնագրի կնքումից հետո, որն ԱՄՆ-ի համար ապահովում է այդ երկրում հազվագյուտ հանածոների պաշարների հասանելիություն ու շահագործման իրավունք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այդ համաձայնագիրը կապահովի այն գոտիների անվտանգությունը, որտեղ ԱՄՆ-ը ձեռք է բերել մասնակցության և ներդրումների իրավունք:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Ադրբեջանական գործողությունները սահմանամերձ ուղղություններում` հատկապես Խնածախի ու Խոզնավարի ուղղությամբ, գնալով առավել թիրախային են դառնում»։
8,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել մարտի 28-ին Մյանմայում, որտեղ զոհերի թիվը հասել է 3800-ի։
Մարդկության պատմության ողջ ընթացքում աշխարհակարգերի ձևավորման և փլուզման, միջազգային հարաբերությունների զարգացման, պետությունների առաջացման, հզորացման կամ անհետացման, ինչպես նաև ժողովուրդների ճակատագրերի վայրիվերումների շարժիչ ուժը մշտապես եղել է պատերազմը:
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։
Պետքարտուղարության ներկայացուցիչը հավելել է, որ Միացյալ Նահանգները դեռևս «կօգնի և կանի այն ամենը, ինչ կարող է» խաղաղության հաստատմանը նպաստելու համար։
Վաշինգտոնը և Թեհրանն Օմանի միջնորդությամբ արդեն անցկացրել են երկխոսության երեք փուլ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը հայտարարել է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում տարած հաղթանակի օրեր
BBC-ն իր հերթին նշում է, որ իսլամիստական զինված խմբերի և Սիրիայում կրոնական փոքրամասնություն հանդիսացող դրուզների միջև Դամասկոսի մերձակայքում մահացու բախումներ են տեղի ունեցել
Հորս բանտարկության պատճառը ոչ թե նրա քաղաքական գործունեությունն է, այլ աշխարհով մեկ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում ծանր դրության մեջ հայտնված մարդկանց աջակցելու նրա կամքը։ Նախքան քաղբանտարկյալ դառնալը, նա հայտնի էր որպես գործարար և մարդասեր։
Իրան-ԱՄՆ բանակցություններից առաջ՝ մայիսի 2-ին, Հռոմում նախատեսված էին նաև Իրանի և «եվրաեռյակի» երկրների (Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև բանակցություններ
Ուոլցի հեռացման մասին լուրն այնքան կտրուկ է եղել, որ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսն այդ մասին իմացել է լրագրողներից՝ մամուլի ասուլիսի ժամանակ։
Բաչիաշվիլիի փաստաբանը 7 օր ունի որոշումը բողոքարկելու համար, սակայն, ինչպես լրատվամիջոցների ներկայացուցիչներին պարզաբանել է Բաչիաշվիլիի փաստաբան Սոփո Քուրթաուլին, վերաքննիչ բողոքը չի կասեցնում դրա կատարումը, և հայցվորը կարող է անհապաղ դիմել հարկադիր կատարման ընթացակարգը սկսելու համար։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Հայոց տուն» շարժման համահիմնադիր Արմեն Չարչյանն է։
Շարքի անվանումը վերցված է ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ, ակտիվիստ, այժմ Եվրոպայում քաղաքական վտարանդիության մեջ գտնվող Գանիմաթ Զահիդի հայտնի գրքի վերնագրից (Ölüm korpusu): Գրքում մանրամասն նկարագրված են Ադրբեջանի բանտային պայմանները և կտտանքների մեխանիզմները, որոնք նախատեսված են Ալիևի անձնական ցուցումով բանտարկվող անձանց համար։
«Սա փաստ է, որևէ մեկը չի կարող ժխտել: Ինչքան էլ իրենք փորձեն մանևրել, մեկ է՝ ձեր ճակատին դաջված է՝ ցեղասպան, դուք իրականացրել եք Արցախի ցեղասպանությունը, այդ խարանը ձեր և ձեր զավակների ճակատին է: Դուք երիտթուրքերի շարունակությունն եք. Թալեաթ, Էնվեր, Ջեմալ և կարելի է ՔՊ-ի անունները Նիկոլից սկսած՝ հերթով թվարկել: Կատարվածն ահասարսուռ բան է: Սա կնքված պատմական փաստաթուղթ է՝ իրենց ճակատին դաջված»:
Հայ գործընկերների հետ շփումների ընթացքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը բացատրում է նշված ոլորտներում եվրասիական և եվրոպական նորմերի օբյեկտիվ անհամատեղելիությունը և այդ միավորումներին միաժամանակյա անդամակցության անհնարինությունը։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
Ապրիլի 30-ին Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ/EPP) կոնգրեսը «Հայաստանում ընթացիկ քաղաքական իրավիճակը» վերնագրով բանաձև է ընդունել, որը, հատվածաբար հրապարակելով, իշխանական քարոզչությունն արդեն երկու օր ներկայացնում է՝ որպես Հայաստանի հերթական «դիվանագիտական հաղթանակ»։
Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցն ու նրա տեղակալ Ալեքս Վոնգը կլքեն իրենց պաշտոնները Սպիտակ տանը: Այս մասին տեղեկացնում է CBS-ը՝ վկայակոչելով մի քանի աղբյուրների։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլի 28-ին մեկօրյա այցով գտնվում էր Բաքվում: Ի՞նչ խնդիր լուծեց ԻԻՀ նախագահի այցը Բաքու իրանական կողմի համար, և որքանո՞վ էր այն շահեկան Ադրբեջանի համար: Արդյո՞ք սա երկկողմ հարաբերությունների վերանայում է, և Իրանը փորձում է չկորցնել իր դերը տարածաշրջանում: Եվ հաշվի առնելով, որ խոսվել է Իրանի՝ դեպի […]
ԱՄՆ-ը մտադիր է առաջիկա 100 օրվա ընթացքում ուղիղ բանակցություններ կազմակերպել Ուկրաինայում հակամարտող կողմերի միջև, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունների չորրորդ փուլը, որը պետք է տեղի ունենար Հռոմում շաբաթ օրը, ամենայն հավանականությամբ, կհետաձգվի մինչև հաջորդ շաբաթ, գրում է Axios-ը՝ վկայակոչելով երեք աղբյուրների։
«Մենք դեռ Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելու հայտ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք», – «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել է դաշինքի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը։