Բաժիններ՝

ԱՄՆ-ն և Հնդկաստանը բանակցություններ կվարեն պաշտպանության բնագավառում գործընկերության ամրապնդման շուրջ. ANI

Քաղաքական հարցերով ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Էլբրիջ Քոլբին գտնվում է Հնդկաստանում՝ երկու երկրների համագործակցության ընդլայնման և պաշտպանական գործընկերության շրջանակային ծրագրի իրականացման շուրջ բանակցությունների համար: Այս մասին հաղորդել է ANI գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ կողմերը խորհրդակցությունները կկենտրոնացնեն տնտեսական և պաշտպանական համագործակցության ամրապնդման նպատակների առաջմղման վրա, որոնք առաջադրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին 2025 թ. փետրվարին կայացած հանդիպման ժամանակ:

Ինչպես հաղորդել է The Economic Times պարբերականը, Քոլբիի այցը Նյու Դելի դիտվում է որպես փորձ՝ նպաստելու ԱՄՆ-ի և Հնդկաստանի հարաբերություններում սառեցման շրջանի հաղթահարմանը, որի պատճառը տարաձայնություններն են առևտրի հարցերի և Հնդկաստանի կողմից ռուսական նավթի գնումների շուրջ: Ծագած տարաձայնությունները խոչընդոտ են դարձել առևտրային համաձայնագրի շուտափույթ ստորագրման շուրջ Թրամփի և Մոդիի ձեռք բերած համաձայնությունների իրականացման համար. այդ համաձայնագիրը նախատեսում է միմյանց շուկաներ մուտքի ընդլայնում և մաքսատուրքերի նվազեցում:

Ավելի վաղ Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը պայմանավորվել են մշակել մինչև 2035 թվականը պաշտպանական համագործակցության զարգացման շրջանակային ծրագիր։ Այն նախատեսում է տեխնոլոգիական և նորարարական փոխգործակցություն, պաշտպանական արդյունաբերության արտադրանքի մատակարարումների շղթաների ինտեգրում, երկու երկրների զինված ուժերի օպերատիվ համատեղելիության բարձրացում, լոգիստիկա, տեղեկատվության փոխանակում և համատեղ զորավարժություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031