Բաժիններ՝

Լիբանանը երկրից վտարել է Իրանի դեսպանին

Լիբանանի իշխանություններն անցանկալի անձ են հայտարարել Բեյրութում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեզա Շեյբանիին: Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Լիբանանի արտաքին գործերի նախարարությունում պարզաբանել են, որ դիվանագետը պետք է մինչև շաբաթվա վերջը լքի երկիրը։

Ավելի վաղ Լիբանանի իշխանությունները Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մեղադրել էին լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից Իսրայելի տարածքին հասցվող հարվածները փաստացի ղեկավարելու համար։

Իրանի և Լիբանանի հարաբերությունները վատթարացել են 2024 թվականին Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև ընթացող պատերազմի ժամանակ։ Այդ ժամանակվանից ի վեր իրանական ինքնաթիռներին արգելվել է վայրէջքը Լիբանանում, երկրի որոշ բարձրաստիճան ղեկավարներ քննադատել են Թեհրանի դերը երկրում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031