Նավթի գինը կրկին բարձրացել է՝ անցնելով 100 դոլարը մեկ բարելի դիմաց
Հորմուզի նեղուցը, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը, դեռ փակ է:
Թրամփի երեկվա հայտարարությունների ֆոնին նավթի գնի նվազումից հետո այսօր այն կրկին բարձրացել է՝ անցնելով 100 դոլարը մեկ բարելի դիմաց: Ասիական ֆոնդային բորսաները բացվել են աճով։
Ճապոնիան հայտարարել է, որ նավթի պահանջարկը բավարարելու նպատակով հինգշաբթի կսկսի օգտագործել իր ազգային պաշարները:



