Հիշեցնենք, որ ավելի վաղ Շահին Շիխլինսկին հետախուզման մեջ էր։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) և առևտրի նախարարությունը հրապարակել են սույն թվականի հունիս ամսվա արտահանման ծավալների վերաբերյալ տվյալները։ Ըստ այդ տվյալների՝ 2025-ի հունիս ամսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալներն աճել են 7.9%-ով՝ կազմելով 20 մլրդ 515 մլն դոլար, իսկ ներմուծումն աճել է 15.2%-ով՝ հասնելով՝ 28 մլրդ 688 մլն դոլարի։
Օրերս ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել Էր Սյունիքի մարզ: Մարզպետի ու համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ նա ասել է, որ Սյունիքը Հայաստանի զարգացման դարպասն է։
Արցախ անպայման վերադառնալու ենք՝ որպես տեր, և դեռևս պարզ չէ՝ Բաքուն ում տիրապետության տակ է լինելու։ Մարդն ունի մարմին և հոգի։ Այսօր դպրոցներում երեխաները չգիտեն, որ հոգի ունեն։ Ոչ ոք նրանց դա չի ասում, ծնողներն էլ ամեն ընտանիքում չէ, որ ասում են։ Շատ երեխաներ չգիտեն այդ մասին։ Այսքան վերլուծաբաններ ու քաղաքագետներ են խոսում, ով ասես՝ խոսում է, ասում են՝ վստահություն, երաշխավորություն։ Դրանք ինչո՞վ են չափվում՝ ո՛չ կիլոգրամներով, ո՛չ մետրերով, ոչնչով չի չափվում։ Դա մի կատեգորիա է, որը բխում է մեր հոգուց, ոչ թե մարմնից։ Երբ Ալիևին ես լսում, նրա հոգուց աղբ է դուրս գալիս, թափվում դեպի մեզ։
Մեծ հետաքրքրությամբ ծանոթացա Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի՝ Հելսինկյան Եզրափակիչ ակտի 50-ամյակին և ԵԱՀԿ-ի ստեղծմանը նվիրված հոդվածին:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և երկրի ԶՈՒ ԳՇ պետ Քերիմ Վելիևը հանդիպել են «Թուրքիայի շեհիդների ընտանիքների հետ», որոնք Բաքվում են գտնվում YAŞAT հիմնադրամի նախաձեռնությամբ և աջակցությամբ:
2024 թվականի դեկտեմբերի վերջին մենք գրել էինք, որ Երևանը մտադիր չէ Մինսկ վերադարձնել նույն տարվա հունիսին Հայաստան կանչված իր դեսպանին։
Օրերս, Գոբու քաղաքում նոր էլեկտրակայանի բացման արարողության ժամանակ, Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը նախատեսում է այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքով» նոր էլեկտրահաղորդման գիծ կառուցել դեպի Նախիջևան, ապա Թուրքիա, Իրան և Եվրոպա։ Ըստ Ալիևի՝ միջանցքը դառնալու է էներգիայի արտահանման ուղի, որն ավելացնելու է Բաքվի աշխարհաքաղաքական կշիռը։
Հնդկաստանը շարունակում է նավթ գնել Ռուսաստանի Դաշնությունից:
Ցանկացած ճգնաժամային իրավիճակում եկեղեցու առաքելությունը միշտ եղել է համախմբողի դերը ստանձնելը, և այսօր էլ հայոց եկեղեցին իր կոչերով ու պատգամներով փորձում է համախմբել աշխարհասփյուռ հայ ժողովրդին Արցախի հիշողության և առհասարակ ազգային խնդիրների շուրջ։
Նա ընդգծել է, որ Պակիստանում BrahMos-ի մասին միայն հիշատակումը մարդկանց գիշերը արթուն է պահում: Ուտար Պրադեշից արձակված հրթիռները կհարվածեն ահաբեկիչներին նոր հարձակման դեպքում:
Հորդանանի զինված ուժերը հաճախ հաղորդում են սահմանային ներթափանցման (երբեմն թմրանյութերի մաքսանենգության համար) փորձեր կանխելու մասին:
Ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունը տեղի է ունենում Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։
Թուրքիայի ամենամեծ ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Օզգյուր Օզելը նախկինում կոչ էր արել իշխանություններին այս տարվա նոյեմբերին անցկացնել արտահերթ ընտրություններ
Ադրբեջանի մի շարք քաղաքացիներ նմանօրինակ ցուցմունքներ են տվել, որ իբր «Քարվաճառում վիրավորվել են 2022 թվականի սեպտեմբերի 12-14-ը, երբ փորձել են կանխել ՀՀ ԶՈւ «սադրանքը» Ջերմուկի ուղղությամբ», և, որ ադրբեջանական զինծառայողների շրջանում շեհիդներ և վիրավորներ են եղել:
Իրանի տնտեսությունը իրանական օրացույցային տարվա առաջին երկու ամիսներին (սկսած մարտի 21-ից) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.4 տոկոսով:
Մասիս համայնքի Ազատաշեն, Արգավանդ, Գեղանիստ և Արբատ բնակավայրերում բնակվող շուրջ 100 ընտանիք արդեն մարդասիրական օգնություն է ստացել Ռուսաստանից։ Այս մասին հաղորդում է «Ռուսական մարդասիրական առաքելությունը»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Գազայի հատվածում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումն ու համապարփակ համաձայնության հասնելը պետք է դառնան առաջնային խնդիրը:
«Հայաստանի ներքին ու արտաքին կյանքի վրա 2 ազդող հիմնական գործոն կա․ առաջինը՝ դրսի ճնշումը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու հարցով, երկրորդը՝ նախընտրական քարոզարշավը, որը մեկնարկել է նույնիսկ անցյալ տարվա վերջից։ Մնացած գործոնները, այդ թվում՝ եկեղեցու վրա հարձակումները, պայմանավորված են այս 2 իրողությամբ»,- 168․am-ի հետ զրույցում այս պահին առկա քաղաքական իրավիճակին անդրադառնալով՝ նշեց քաղաքագետ, վերլուծաբան Հրանտ Միքայելյանը։
Բնակելի շենքի 9-րդ հարկում սառը զենքի կիրառմամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Երեք միավորներից մեկը ծանր վիճակում է, երկուսը՝ միջին ծանրության:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը 2-օրյա այցով մեկնել է Պակիստան՝ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի պաշտոնական հրավերով։
Լրատվամիջոցները հաղորդում են, որ Թաիլանդում առնվազն վեց մարդ է մահացել հուլիսին երկրում «Վիֆա» փոթորկից հետո առաջացած ջրհեղեղներից և սողանքներից:
«Ինչ վերաբերում է Սյունիքի ճանապարհի բացման հետ կապված տնտեսական հնարավորություններին՝ էս մարդը ոչ միայն Հայաստանի նախագահը չէ, այլ նաև, տնտեսագետ լինելով՝ էլեմենտար գիտելիքներ չունի ու էլեմենտար պատկերացումներ չունի իրական հեռանկարների մասին»:
Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Ինդոնեզիայի երկրաբանական գործակալությունը հրաբխի լանջերին հայտնաբերել է գազի ամպեր, լավա և ապարների կտորներ՝ ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա:
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով գիշերը 01:03-ին, էպիկենտրոնը գտնվել է Թալոքան քաղաքից 94 կիլոմետր հարավ-արևելք։ Օջախը գտնվել է 114 կիլոմետր խորության վրա։
Ուկրաինայում զինկոմիսարիատ չներկայանալու համար կին բուժակների նկատմամբ հետախուզում կհայտարարվի։ Այս մասին «Կիև 24» հեռուստաալիքի եթերում ասել է ուկրաինացի փաստաբան Եկատերինա Անիշչենկոն:
Այս տարվա հունվարի 17-ից Բաքվի ռազմական դատարանում տեղի են ունենում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հարուցված գործերով կեղծ դատավարական նիստերը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ մտադիր է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չգրանցվի իր սահմանած ժամկետներում:
Թուրքիայում այսօր Թուրքիա-Սիրիա գազատարի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունն է: Գազատարի գործարկումից հետո նախատեսվում է ադրբեջանական գազի արտահանում Սիրիա Թուրքիայի տարածքով։
Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։