Քանի որ Իսրայելը բախվում է համաշխարհային քննադատության՝ պաշարված Գազայի հատվածում սով թույլ տալու և ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունները փակուղի մտցնելու համար, վերոհիշյալ առաջարկն ինքնին կլինի խորհրդանշական քայլ։
Օգոստոսի 12-20-ը Հայաստանում անցկացվելու է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Իսկ մինչ այդ, ինչպես երեկվանից շրջանառվում է տեղական և ոչ տեղական մամուլում, ԱՄՆ նախագահ Թրամփը կընդունի Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին։ Եվ հաշվի առնելով, որ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ Փաշինյանի աշխատակազմը չի հերքել տեղեկությունը, կարելի է ենթադրել, որ այդպես էլ լինելու է, հատկապես, երբ արդեն նույնիսկ գաղտնազերծված է՝ ԱՄՆ նախագահի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները ստորագրելու են խաղաղության ձգտման փոխըմբռնման հուշագիր, կամ, ինչպես ադրբեջանական աղբյուրներն են նկատել՝ «մտադրությունների նամակ», և ոչ թե՝ խաղաղության համաձայնագիր։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է մի շարք հարցեր, որոնք վերաբերում են ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։
«Քանի որ միջանցքը լուրջ արգելք է խաղաղության համաձայնագրի ճանապարհին, Միացյալ Նահանգները առաջարկներ է շրջանառում․ առաջարկներ, որոնք, ըստ Նահանգների՝ կարող են ընդունելի լինել երկու կողմի համար»,- Aravot.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արտաքին քաղաքականության հետազոտության ամերիկյան ինստիտուտի Եվրասիական ծրագրի ավագ փորձագետ, դոկտոր Ռոբերտ Հեմիլթոնը, որը նաեւ ԱՄՆ զինված ուժերի պաշտոնաթող գնդապետ է։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ այս շաբաթվա վերջում կգումարի անվտանգության կաբինետի նիստ և կքննարկի, թե ինչպես է իսրայելական բանակը հասնելու իր նպատակներին ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմում։
Ինդոնեզիայի իշխանությունները և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) դեկտեմբերին Ռուսաստանում կստորագրեն ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր։
Ռուսական զորքերը գիշերը Խարկովի մարզի Լոզովայա քաղաքի վրա իրականացրել են ռազմական գործողությունների սկզբից ի վեր ամենամասշտաբային հարձակումը, որի հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 13-ը՝ վիրավորվել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է Հնդկաստանից ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերն առաջիկա 24 ժամվա ընթացքում զգալիորեն բարձրացնել այն պատճառով, որ Նյու Դելին ռուսական նավթ է գնում։
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել ցամաքային զորքերի հրամանատար Սելչուկ Բայրաքթարօղլուն։
Այս մարտահրավերները հաղթահարելու և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների կյանքը և տնտեսությունները փոխակերպելու համար մենք այսօր ունենք հստակ և ապագային միտված ճանապարհային քարտեզ։
ՆԱՏՕ-ն սկսել է համակարգել Ուկրաինային զենքի կանոնավոր ու լայնամասշտաբ մատակարարումները:
Թրամփի համար կոնֆլիկտի՝ թեկուզև թրամփավարի լուծումը կարող է դառնալ բոնուս նոբելյան կրեդիտ քարտի վրա:
Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհվածների թիվը 2023 թ. հոկտեմբերի 7-ից ի վեր գերազանցել է 61 000-ը, տուժել է ավելի քան 150 000 մարդ:
Վրաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը, Վրաստանի վարչապետ Կոբախիձեն է ասել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։
Ստամբուլում գտնվող բյուզանդական նշանավոր Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարում, որը 5 տարի է, ինչ վերածվել է մզկիթի, արտառոց միջադեպ է տեղի ունեցել։ Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է կարմիր գլխարկով մի տղամարդ, ով ենթադրաբար օտարերկրացի է եղել, փորձել է գիշերով հրկիզել մզկիթը։
Կամչատկա թերակղզու հարավային մասը գրեթե 2 մետրով տեղաշարժվել է դեպի հարավ-արևելք հուլիսի 30-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո:
Ռուսաստանը համարում է, որ իրավունք ունի ցանկացած համապատասխան միջոց ձեռնարկել միջին և փոքր հեռահարության հրթիռներ (ՄՓՀՀ) տեղակայելու համար և այժմ ոչնչով սահմանափակված չէ:
Օգոստոսի 4-ին Բաքվի դատարանում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության «դատավարությունը», որտեղ գործուղված «տուժողները» 2020 թվականի 44-օրյա պատերազմի համատեքստում ցուցմունքներ են տվել ՀՀ զինված ուժերի դեմ՝ դեպքերը վերագրելով հատկապես հոկտեմբեր ամսին։
Ռուսաստանն արձանագրում է ԱՄՆ-ի կողմից Հնդկաստանի նկատմամբ սպառնալիքները, բայց դրանք օրինական չի համարում։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կարծիքով՝ ՀՀ արտաքին քաղաքական գործընթացները միտված են մի բանի՝ վերարտադրել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը:
Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքերը բարձրացնելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներից հետո Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակն այդ հնարավոր քայլը որակել է որպես չարդարացված։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պլանավորում է գրավել ամբողջ Գազայի հատվածը և նման հրաման է տվել բանակին:
Չինաստանի մայրաքաղաքի իշխանություններն ավելի քան 82 000 մարդու են տեղափոխել անվտանգ վայրեր հորդառատ անձրևների պատճառով:
Արաբական ցեղերի կազմավորումները գնդակոծել են աս Սուեյդայի նահանգի վարչական կենտրոն հանդիսացող նույնանուն քաղաքի ծայրամասերը ՝ խախտելով հուլիսի 19-ին ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը։
ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը կարծիք է հայտնել, որ ռուսական նավթի գնորդների համար երկրորդային պատժամիջոցներն «ակնհայտ քայլ» են ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու համար։
Ռուսաստանը հրաժարվում է միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայումը սահմանափակելու վերաբերյալ միակողմանի մորատորիումից։
Ադրբեջանը և Հայաստանը ուրբաթ Վաշինգտոնում կստորագրեն փոխըմբռնման հուշագիր՝ պարտավորվելով հետամուտ լինել խաղաղության հաստատմանը:
Ճապոնիայի մաքսային հարցերով գլխավոր բանակցող Ռյոսեյ Ակազավան օգոստոսի 5-ին կայցելի Վաշինգտոն՝ ճնշում գործադրելու Միացյալ Նահանգների վրա, որպեսզի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրի կատարողական հրամանագիրը և ավտոմեքենաների համար համաձայնեցված 15% մաքսատուրքն ուժի մեջ մտնի։
Ըստ կենտրոնի տվյալների՝ էպիկենտրոնը գտնվել է Բամ քաղաքից 125 կմ հարավ-արևելք: Օջախն ընկած է եղել 60 կմ խորության վրա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Երկկողմ հարաբերություններին զուգահեռ քննարկվել են տարածաշրջանային ու գլոբալ հարցեր։