Բաժիններ՝

Աշխարհի քաղաքների միայն 14%-ն է 2025 թվականին համապատասխանել օդի որակի պահանջներին

Աշխարհի քաղաքների միայն 14%-ն է կարողացել 2025 թվականին իրագործել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հանձնարարականները օդի աղտոտվածության թույլատրելի մակարդակի մասին: Այս մասին հաղորդում է շվեյցարական IQAir ընկերությունը, որը տարեկան զեկույց է պատրաստել օդի որակի վերաբերյալ։

«Աշխարհի քաղաքների միայն 14%-ն է կատարել ԱՀԿ-ի հանձնարարականները, որոնց համաձայն PM2.5 մասնիկների միջին տարեկան կոնցենտրացիան չպետք է գերազանցի 5 միկրոգրամը՝ մեկ խորանարդ մետրի համար», – նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։

2024 թվականին այս ցուցանիշը կազմել է 17%։

Ուսումնասիրության մեջ վերլուծել են մոտավորապես 9500 քաղաքի (143 երկիր և տարածք) տվյալներ։ PM2.5-ի թույլատրելի կոնցենտրացիա գրանցել են միայն 13 երկրում և տարածքում՝ Ավստրալիա, Անդորա, Բերմուդյան կղզիներ, ԱՄՆ-ի Վիրջինյան կղզիներ, Գրենադա, Իսլանդիա, Նոր Կալեդոնիա, Պանամա, Պուերտո Ռիկո, Բարբադոս կղզի, Ռեյունիոն կղզի, Ֆրանսիական Պոլինեզիա, Էստոնիա։

Օդի աղտոտվածության ամենաբարձր մակարդակ ունեցող երկրների հնգյակում տեղ են գտել Հնդկաստանը, Բանգլադեշը, Տաջիկստանը, Չադը և Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունը:

Հնդկաստանում, Չինաստանում և Պակիստանում են գտնվում 25 ամենաաղտոտված քաղաքները: Օրինակ՝ աշխարհի ամենաաղտոտված քաղաքում՝ Լոնիում (Հնդկաստանի Ուտար Պրադեշի նահանգ), PM2.5 մասնիկների կոնցենտրացիան 22 անգամ գերազանցում է ԱՀԿ-ի հանձնարարականները:

PM2.5 մասնիկները միկրոմասնիկներ են, որոնք օդում հայտնվում են հանածո վառելիքի այրվելու հետևանքով: Թոքերի միջոցով դրանք կարող են ներթափանցել արյան հոսքի մեջ և ազդել օրգանիզմի գրեթե յուրաքանչյուր օրգանի աշխատանքի վրա: Այս մասնիկները կարող են կապված լինել հիվանդությունների լայն շրջանակի հետ, այդ թվում՝ շաքարային դիաբետի և քաղցկեղի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031