ՆԱՏՕ-ն Թուրքիայում հիմնում է նոր կորպուս

Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» լրատվական կայքի վերլուծաբան Բարըշ Թերքօղլուն հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, որ ՆԱՏՕ-ն Թուրքիայում հիմնում է նոր «Բազմազգ կորպուս Թուրքիա» անվամբ ռազմական կորպուս և այդ աշխատանքները դեռևս ընթանում են։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները սկզբում հերքել են այդ լուրը, բայց հետո հաստատել են բազմազգ կորպուսի վերաբերյալ տարածվող տեղեկությունը։

Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվել է, որ այդ աշխատանքները սկսվել են անցյալ տարի ու դա արվում է ՆԱՏՕ-ի հովանու ներքո։ Բացի այդ նաև շեշտվել է, որ դա արվում է Թուրքիայի ջանքերով։ Նաև նշվել է, որ աշխատանքները սկսվել են, բայց դեռ չեն ավարտվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031