Ուկրաինային 2027 թվականին ԵՄ մասնակիորեն ընդունելու ծրագիրը, որը շրջանցում է հունգարական վետոն, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը երկրի դեմ պատերազմի հայտարարում է որակել:
Politico-ի պատվերով անցկացված հարցման համաձայն՝ բրիտանացիների կեսից ավելին կարծում է, որ վարչապետ Քիր Սթարմերը պետք է հրաժարական տա ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործի շուրջ ծագած սկանդալի ֆոնին։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիա մեկնողների և այնտեղ գտնվող Գերմանիայի քաղաքացիների համար նախազգուշացնող հայտարարություն է տարածել։
Ջեյ Դի Վենսը Բաքվում քննարկել է «բանտարկյալների» ազատ արձակման հարցը: Այս մասին Իլհամ Ալիևի հետ նրա հանդիպումից հետո հայտնել է ԱՄՆ փոխնախագահի մամուլի խոսնակը
Ռուսաստանն ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի
Վենսի այցը Հարավային Կովկաս ավարտվում է այսօր։ Նա Հայաստան էր այցելել փետրվարի 9-10-ին, որից հետո մեկնել է Ադրբեջան։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-իրանական բազմոլորտ համագործակցության օրակարգային հարցերին, տարածաշրջանում տիրող իրավիճակին։
«ԱՄՆ փոխնախագահի կովկասյան շրջագայության երկրորդ մասը» վերտառությամբ տելեգրամյան գրառմամբ ռուս վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովն անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցին Ադրբեջան:
Ուկրաինայի նախագահի գրասենյակում արձագանքել են Financial Times-ի այն հոդվածին, թե իբր երկիրն արդեն փետրվարի 24-ին կհայտարարի ընտրությունների և հանրաքվեի անցկացման մասին: Բանկովայում (նախագահական նստավայրում) նշել են, որ անվտանգային իրավիճակը մնում է առանցքային պայման, հայտնում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ հղում անելով նախագահի մերձավոր շրջապատի աղբյուրին:
Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային լարվածության թուլացման և կայունության ջանքերը։ Այս մասին հաղորդում է Կատարի էմիրի գրասենյակը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Հնդկաստանը շարունակում է նավթ ներկրել Ռուսաստանից, սակայն, նրա խոսքով, միայն աննշան ծավալով: Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
Իրանի միջուկային հարցի շուրջ Թեհրանի և Վաշինգտոնի միջև ընթացող երկխոսության ֆոնին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ որպես ապացույց, որ երկիրը միջուկային զենք ձեռք բերելու ծրագրեր չունի։
Ամերիկյան պարեկային ինքնաթիռը և ԱՄՆ ռազմածովային ուժերի անօդաչուն կանոնավոր կերպով օգտագործվում են Հորմուզի նեղուցի, Պարսից և Օմանի ծոցերի շրջանում իրադրությունը վերահսկելու համար
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին հայտնում են Կառավարությունից:
Պետրոյի խոսքով՝ իրեն հաջողվել է խուսափել մահափորձից։
Մասկատում փետրվարի 6-ին Օմանի միջնորդությամբ տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցություններ։
Telegram ալիքների փոխանցմամբ՝ անօդաչու թռչող սարքերը, հնարավոր է, թիրախավորել են «Լուկօյլ-Վոլգոգրադնավտոպերերաբոտկա» ընկերությանը պատկանող նավթավերամշակման գործարանը։
2025 թ. սեպտեմբերից ի վեր Միացյալ Նահանգները Խաղաղ օվկիանոսում և Կարիբյան ծովում պարբերաբար հարվածել է նավերի՝ պնդելով, որ դրանք մաքսանենգ ճանապարհով թմրանյութեր են տեղափոխում ԱՄՆ։
Մասնավորապես, լիցենզիան թույլ է տալիս ամերիկյան ընկերություններին նավթ ու բնական գազ հետախուզել, մշակել և արդյունահանել Վենեսուելայում։
Եթե մեկը ստորանալու է մյուսի առաջ, ոչինչ չի ստացվի, ոչ մի խաղաղություն չի լինի։ Հույս ունեմ, որ մենք սա կգիտակցենք ու կհասկանանք, որ ամեն ինչ կախված է միմիայն մեզնից, ինքնավերականգնվելու, ինքներս մեզ հարգելու մեր կարողությունից՝ չկորցնելով այն գիտակցումը, որ մենք իսկապես պետք է ապրենք խաղաղության մեջ մեր տարածաշրջանում։
Սա ոչ թե դատարան է, այլ դատաստան․ երեկ Բաքվի դատարանում հայտարարել Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանն իր եզրափակիչ ելույթում։ Նա այդ մասին պատմել է ընտանիքի հետ հեռախոսազրույցում։
Աս-Սիսին և Նարիշկինը նաև համաձայնել են բարձրացնել Եգիպտոսի և Ռուսաստանի Դաշնության համապատասխան կառույցների միջև համակարգումը՝ տարածաշրջանային և համաշխարհային ճգնաժամերի խաղաղ լուծումների հասնելու համար։
PostՎենսյան իրականությունը մի քանի նոր հարցադրումներ է բերում ներքին օրակարգ և սրբագրումներ մտցնում նախընտրական ծրագրերում.
«Ինչ վերաբերում է ցեղասպանության մասին թվիթը ջնջելուն, ապա սա շատ անլուրջ քայլ է և Վենսի թիմի բացթողումն է: Սխալ էր Վենսի կողմից Հայաստանի ընտրություններին ընդհանրապես անդրադառնալը։ Վերջիվերջո, վերջին տասնամյակում ամերիկյան թիվ մեկ քաղաքական թեման եղել է ընտրություններին Ռուսաստանի կամ այլ պետությունների կողմից միջամտությունը և դրա անթույլատրելիությունը»։
Կանադայի Թամբլեր Ռիջ համայնքի դպրոցում կին հրաձիգը կրակ է բացել, որի հետևանքով 6 մարդ զոհվել է տեղում, մեկը՝ հիվանդանոցի ճանապարհին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնանկ է արել ներքին գործերի նախարար Ալի Երլիքայային և արդարադատության նախարար Յըլմազ Թունչին, հայտնում է Թուրքիայի պաշտոնական տեղեկագիրը (Resmî Gazete)
TRIPP-ը արդյունավետորեն գերակշռում է վատ բանակցված Հայաստան Ադրբեջան երկկողմ խաղաղության համաձայնագրին և վերաձևավորում է տարածաշրջանային կայունության գործնական հիմքը
1989 թ. դեկտեմբերին Մոնռեալի պոլիտեխնիկական դպրոցում հրաձիգը սպանել էր 14 ուսանողուհու, վիրավորել 13-ին, որից հետո ինքնասպան էր եղել։
Ամերիկացի դեմոկրատ քաղաքական գործիչ, Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին իր X-ի էջում անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու այդ այցի մասին սոցցանցում արված գրառումը հեռացնելու աղմկոտ իրադարձությանը։
Ուզում եմ հիշեցնել, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի հիմքում երկար տարիներ դրված է եղել նաև անվտանգության բաղադրիչը, և պատմական փաստերի հերքումը, խեղաթյուրումը կամ շրջանցումը մշտական սպառնալիք են հայ ժողովրդի համար