Բաժիններ՝

Հեգսեթն առաջինն է աջակցել Իրանին հարվածներին. ԱՄՆ նախագահ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը առաջին բարձրաստիճան պաշտոնյաներից է եղել, ով աջակցել է Իրանի դեմ ռազմական գործողություններին։ Ռազմական հարցերին նվիրված կլոր սեղանի ընթացքում Թրամփը նշել է, որ Հեգսեթը վաղ փուլում է արտահայտվել ռազմական հարվածների օգտին։

«Փիթ, իմ կարծիքով, դու առաջինն էիր, ով խոսեց և ասաց՝ եկեք դա անենք, քանի որ չի կարելի թույլ տալ, որ նրանք միջուկային զենք ունենան»,- ասել է ԱՄՆ նախագահը Հեգսեթին, ով այդ պահին նստած է եղել Թրամփի կողքին՝ կլոր սեղանի շուրջ։ Նրա պահվածքն ու սառը արձագանքը լայնորեն քննարկվել են լրատվամիջոցներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031