
Հնդկաստանը երկարաձգել է կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Հնդկաստանի ներքին գործերի նախարարությունը երկարաձգել է համավարակով պայմանավորված սահմանափակումները, որոնք կգործեն մինչև մարտի վերջ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
«Չնայած COVID-19-ի նոր դեպքերի թիվը նկատելի կրճատվել է, անհրաժեշտ է շարունակել հետևել իրադրությանը, զգույշ լինել՝ համավարակը լիարժեք հաղթահարելու համար: Նահանգներին ևս խորհուրդ է տրվել արագացնել թիրախային խմբի պատվաստումը: Այդպես հնարավոր կլինի վարակի տարածման շղթան կտրել և հաղթահարել համավարակը»,-ասվում է հաղորդագրության տեքստում:
Ավելի վաղ երկրի Ներքին գործերի նախարարությունը թույլ էր տվել բացել լողավազանները, հանել էր կինոսրահներ, կինոթատրոններ այցելուների քանակին վերաբերող սահմանափակումները, թույլ էր տվել մասնակիցների սահմանափակ թվով հասարակական, կրոնական և մշակութային բոլոր միջոցառումների անցկացումը: