
Ղարաբաղն Ադրբեջանի կազմում՝ նշանակելու է՝ Ղարաբաղն առանց հայերի․ Արա Այվազյան

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հարցազրույց է տվել ռուսական «РИА Новости» լրատվական գործակալությանը, որի հիմնական առանցքային թեզերն էին՝
- Կարգավորման հիմքում Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հարցը պետք է ընկած լինի։
- Բանակցություններ սկսելու համար Բաքվին և Երևանին հարկավոր է հասկանալի օրակարգ և կողմերի համաձայնությունը։
- Բոլոր ռազմագերիների անհապաղ և անվտանգ վերադարձն առաջնահերթություն է։
- Ադրբեջանն ու Թուրքիան հակամարտության գոտի օտարերկրյա զինյալ-ահաբեկիչների էին ներգրավել։
- Թուրքիան չպետք է ներգրավված լինի Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացում։
- Հայաստանը տրամադրված է Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրացմանը։