ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մարտի 3-ին ընդունել է օրինագիծ ոստիկանական բարենորոգման մասին, որն անվանվել է ի պատիվ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի, որն անցյալ տարի զոհվեց իրավապահների կողմից նրա ձերբակալման փորձի ժամանակ:
ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսն ԱՄՆ-ին կոչ է արել քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ:
Համացանցը երիտասարդ սերնդի համար բազմաթիվ վտանգներ է պարունակում: Այս մասին մարտի 4-ին «Մենք միասին ենք» ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է Regnum հրատարակությունը:
Չինաստանի վերելքը կորոշի առաջիկա տարիներին Եվրամիության երկրների եւ ԱՄՆ-ի միջեւ համագործակցությունը:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մարտի 4-ին կոչ է արել վերացնելու Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցները։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Կառավարիչների խորհրդում (ԿԽ) Թեհրանի վերաբերյալ բանաձեւի նախագիծը մերժվել է Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի ջանքերի շնորհիվ:
Թուրքիայի ԱԳ նախարարի փոխանցմամբ՝ վրացի գործընկերոջ հետ մտքեր են փոխանակել արցախյան հրադադարից հետո տարածաշրջանի կայունության համար ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:
Ադրբեջանական բանակի զինծառայողները զորավարժություններ կանցնեն Թուրքիայում: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը` հղում տալով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը:
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ լե Դրիանը հայտարարել է, որ Թուրքիայի հռետորաբանությունն արդեն շատ ավելի վստահություն ներշնչող է, սակայն մինչև որոշակի հստակ քայլեր չարվեն, երկկողմ հարաբերությունները կշարունակեն խոցելի մնալ։
Նյու Յորքի ամենաբանուկ պողոտաներից մեկում՝ Time Square-ում, տեղադրվել են հակաէրդողանական բնույթի վահանակներ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
«Այո, և՛ «Իսկանդերն» էին սխալ զեկուցել, և՛ սխալ էին զեկուցում Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ պատերազմից առաջ, և՛ դրա ընթացքում և՛ հետո։ Եվ ի վերջո՝ եթե այդքան հաճախ են սխալ զեկուցում, գուցե վատն են խորհրդականնե՞րը»։
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մարտի 3-ին ընդունել է օրինագիծ ամերիկյան ընտրական համակարգի որոշ դույթների բարենորոգման մասին: Նախաձեռնության օգտին արտահայտվել է 220 կոնգրեսական, դեմ է քվեարկել 210-ը, հաղորդել է ստորին պալատի մամուլի ծառայությունը։
Մարտի 4-ի առավոտյան առնվազն հազար զբոսաշրջիկների են տարահանել Հնդկաստանի Ագրա քաղաքում (Ութար Փրադեշի նահանգ) Թաջ Մահալ դամբարանի տարածքից պայթյունի սպառնալիքի պատճաով:
Թուրքիայում կայացել են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ հարուցված դատական գործի լսումները։ Իմամօղլուն մեղադրվում Օրդու նահանգի նախկին նահանգապետ Սեդդար Յավուզին վիրավորելու մեջ։
Պատվաստման տեղեկաթերթիկները Եվրամիությունում կհայտնվեն ոչ շուտ, քան մի քանի ամիս անց, ինչն սպառնում է 2021 թականի տուրիստական սեզոնի ձախողմամբ:
Թուրքիան բանակցություններ է վարում Պակիստանի հետ համատեղ ռազմական ինքնաթիռներ ու հրթիռներ արտադրելու համար: Այս մասին գրում է ամերիկյան «Bloomberg» պարբերականը՝ մանրամասնելով, որ 2 երկրների կառավարության ու ԶՈւ պաշտոնյաները կանոնավոր կերպով բանակցում են։ Բարձր մակարդակով վերջին բանակցությունները կայացել են հունվարին:
Կապիտոլիումի ոստիկանությունը մտադիր է ուժեղացնել միջոցները Վաշինգտոնում անվտանգության ապահովման համար այն մասին հետախուզության ստացված տվյալների պատճառով, թե մարտի 4-ին ԱՄՆ-ի մայրաքաղաքում հնարավոր են սադրանքներ:
Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն այն կարծիքին է, որ եթե բանակը ցանկանար ռազմական հեղաշրջում իրականացնել, ապա դրա մասին նախապես չէր հայտարարի:
ԱՄՆ-ը և Թուրքիան կշարունակեն կառուցողական աշխատել Սիրիայում համատեղ շահերն առաջ տանելու համար: Այդ մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը՝ պատասխանելով Իդլիբում Վաշինգտոնի և Անկարայի միջև համագործակցության հեռանկարների մասի հարցին:
«Հայաստանում պատային իրավիճակ է ստեղծվել»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ՌԴ ԵԱՏՄ ինստիտուտի գործադիր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական զարգացումներին և դրանցում արտաքին խաղացողների դերակատարությանը։
Թուրք-ֆրանսիական ճգնաժամից 5 ամիս անց՝ մարտի 2-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեսակոնֆերանսի ձևաչափով առաջին անգամ հանդիպում են անցկացրել: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Կցանկանայի պարզել, թե ի՞նչ կապ ունի ռուսական զենքն այն փաստի հետ, որ Շուշի քաղաքը, որը ես հիանալի կերպով պատկերացնում եմ, բազմաթիվ անգամներ եմ եղել ԼՂ-ում, սկզբունքորեն ուղիղ շտուրմի համար անհասանելի, երեք կողմերից ժայռային լեռնային հատված, ինչպե՞ս կարող էր նման անտաղանդ կերպով կորսվել՝ առանց պայքարի։
«Իսկ անցած շաբաթ բանակի կողմից վարչապետին ուղղված հրաժարականի կոչը, իրականում սպասելի վերջնարդյունքի դրսևորում էր: Իսկ երեկ ցուցարարները ներխուժել էին կառավարության շենք, որպեսզի ստիպեն Փաշինյանին հրաժարական տալ»,- ասել է Բահչելին։
«Պարոն Փաշինյանի ստեղծած քաոսից ելքերը շատ տարբեր կարող են լինել, և երևակայությունը կարող է տարբեր սցենարներ ուրվագծել»:
Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ակնա (Աղդամ) շրջանի Նովրուզլու գյուղի մոտակայքում ականի պայթյունից հետևանքով ծանր մարմնական վիրավորումներ է ստացել Աղդամի մեխանիկական ոռոգման տարածաշրջանային վարչության պետ Հաֆիզ Ազիմզադեն, հայտնում է Trend-ը:
Իտալիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փաստաթղթին, որով կոչ է արվում անհապաղ վերադարձնել պատերազմի հետևանքով ռազմագերի դարձած բոլոր անձանց:
Պայթյուն է տեղի ունեցել Հոլանդիայի Բովենկարսպել բնակավայրում կորոնավիրուսի թեստավորման կենտրոնի մոտ: Մարտի 3-ին այդ մասին Twitter-ում հայտնել է Հոլանդիայի ոստիկանությունը։
Այն Էլ Ասադ ռազմակայանը, որը գտնվում է Իրաքի Անբարի նահանգում եւ օգտագործվում է ամերիկացի զինվորականների կողմից, ենթարկվել է հրթիռակոծման:
Եվս երկու ուսանող է մահացել այն վնասվածքներից, որոնք նրանք ստացել են Բոլիվիայի Էլ Ալտո պետական համալսարանում հրմշտոցի պատճառով ընկնելիս:
Երկու նոր մեղադրանքներ են առաջադրվել զինվորական հեղաշրջման ընթացքում ձերբակալված՝ Մյանմայի նախագահ Վին Մինի դեմ: Մարտի 3-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով փաստաբանին։