Բաժիններ՝

Թրամփի որդին կմասնակցի 2022 թվականի ընտրություններից առաջ հանարպետականների արշավին. CNN

ԱՄՆ-ի նախկին նախագահի որդի Դոնալդ Թրամփ Կրտեսերը մտադիր է կարեւոր դեր խաղալ երկրում 2022 թվականին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ հանրապետականների արշավում: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը: Հեռուստաալքի աղբյուրների խոսքով՝ հարկ է սպասել, որ Միացյալ Նահանգների նախկին ղեկավարի որդին «չափազանց ակտիվ կլինի» ընտրություններից առաջ:

Նա արդեն հաջորդ շաբաթ կմասնակցի միջոցառման՝ հանրապետականների քարոզչության անցկացման համար նվիրատվությունների հանգանակության նպատակով: Հեռուստաալիքի գնահատումների համաձայն՝ Թրամփ Կրտեսրի ժողովրդականությունը Հանրապետական կուսակցության կողմնակիցների շրջանում աճում է: Նրա հայր Դոնալդ Թրամփը, հեռուստաալքի աղբյուրների տվյալներով՝ վերջին ժամանակներս հանդիպել է կուսակցության մի շարք ազդեցիկ անդամների հետ: Ինչպես նշված է նյութում, ԱՄՆ-ի նախկին նախագահի դուստր Իվանկա Թամփը ներկայումս «ոչ մի կարգի հետաքրքրություն հանդես չի բերում քաղաքականության նկատմամբ»:

Ալիքի գնահատումներով՝ նա ավելի քիչ ժողովրդականություն է վայելում Հանրապետական կուսակցության կողմնակիցների շրջանում, քան Թրամփ Կրտեսրը: Դոնալդ Թրամփ Կրտսերը Trump Organization ընկերության փոխնախագահն է: Այն պատկանում է նրա հորը: Միացյալ Նահանգների նախկին ղեկավարն, ինչպես սպասվում է, փետրվարի 28-ին հանդես կգա Օռլանդոյում (Ֆլորիդայի նահանգ) ԱՄՆ-ի պահպանողական շրջանների խորհրդաժողվում: Axios պորտալի աղբյուրների խոսքով՝ նախկին նախագահի ելույթը կդառնա «ուժի» եւ Հանրապետական կուսակցությունում նրա կենտրոնական դերի «ցուցադրություն», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս