
Ֆիլիպինները երկարաձգում է Covid-19-ի սահմանափակումները մայրաքաղաք Մանիլայում

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն մինչև մարտի վերջ երկարաձգել է կորոնավիրուսով պայմանավորված մասնակի սահմանափակումները մայրաքաղաք Մանիլայում: Այս մասին հայտնում է Reuters-ը: Ֆիլիպինները սպասում է պատվաստանյութի ժամանմանը:
Երկար ժամանակ Հարավարևելյան Ասիայում վիրուսի դեպքերի և մահացությունների երկրորդ ամենաբարձր ցուցանիշն ունեցել է Ֆիլիպինները: Դրանով պայմանավորված՝ երկար և խիստ սահմանափակումներ են գործել Մանիլայում և նահանգներում ՝ հարվածելով տնտեսությանը, որը Ասիայում ամենաարագ զարգացողներից մեկն էր համաճարակից առաջ: Մասնակի սահմանափակումներ են գործում նաև հարավային Դավաո քաղաքում և հյուսիսային Բագուիոյում: