
ՄԱԿ-ում Սալվադորը հայտարարել են Կենտրոնական Ամերիկայում առաջին երկրը, որը զերծ է մալարիայից

Սալվադորի ղեկավարությունը կարողացել է լիովին վերացնել մալարիայի տարածումը հանրապետության տարածքում, ինչը նրան դարձրել է Կենտրոնական Ամերիկայում առաջին երկիրը, որը զերծ է այդ հիվադնությունից: Այդ մասին փետրվարի 25-ին հաղորդվում է ՄԱԿ-ի կայքում։
«Երկրին հաջողվել է հիվանդացության կայուն նվազման հասնել վերջին 30 տարվա ընթացքում, բացառությամբ 1996 թվականի բռնկման: Վարակաման դեպքերի թիվը 1990 թվականի 9 հազարից 2010 թվականին կրճատվել է մինչեւ 26, այնուհետեւ վարակման տեղական ծագման դեպքեր չեն արձանագրվել,- նշում է կազմակերպությունը:- Այսպիսով, Սալվադորը միացել է մյուս լատինամերիկյան երկրների շարքին, ներառյալ Պարագվայը եւ Արգենտինան, որոնց նույնպես հաջողվել է վերացնել հիվադնությունն իրենց տարածքում»:
Մարարիան սուր վարակիչ հիվանդություն է: Դրա հարուցիչները մալարիական պլազմոդիումներն են (Plasmodium-ի պարզագույն մակաբույծ տեսակներ), որոնք մարդու արյան մեջ են հայտնվում մալարիական մոծակի խաթոցից հետո: Հիվանդության առաջին ախտանիշերը՝ տենդը, գլխացավը, փսխոցը, ի հայտ են գալիս վարակվելուց 7 – 15 օր հետո: Մալարիան հանդիպում է առավելապես արեւադարձային եւ ենթաարեւադարձային երկրներում, որտեղ բնակվում է աշխարհի բնակչության մոտավորապես 40 տոկոսը, հաղորդել էՏԱՍՍ-ը: