Բաժիններ՝

Ուրուգվայը պատրաստ է գնել ռուսական Sputnik V պատվաստանյութը

Ուրուգվայը պատրաստ է գնել կորոնավիրուսի դեմ՝ ռուսական Sputnik V պատվաստանյութը և սպասում է Մոսկվայից փաստաթղթերն ուղարկելուն: «ՌԻԱ Նովոստի»-ին այս մասին ասել է Ուրուգվայի Առողջապահության նախարար Դանիել Սալինասը:

«Մենք ցանկանում ենք, որ պատվաստանյութը լինի պորտֆելում, բայց դեռ պատասխան չենք ստացել … Սպասում ենք կարգավորող փաստաթղթերի», – ասել է նախարարը: Նա նաև հավելել է, որ Ուրուգվայի համար շատ հետաքրքիր կլինի Sputnik V- ի արտադրությունը: Նախարարը նշել է, որ Ուրուգվայը շահագրգռված է Ռուսաստանի հետ առողջապահության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրերի կնքումով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728