Բաժիններ՝

Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութը գրավում է մյուս երկրների էլ ավելի մեծ ուշադրությունը

Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութը գրավում է մյուս երկրների էլ ավելի մեծ ուշադրությունը: Այդ մասին գրում է Süddeutsche Zeitung գերմանական թերթը:

Հրատարակությունը նշել է, որ այժմ առկա է պատրաստուկի վերաբերյալ տվյալների ծանրակշիռ բազա, իսկ The Lancet բժշկական հանդեսը հրապարակել է մի հոդված, որում ասվում է պատվաստանյութի՝ 91,6 տոկոս արդյունավետության մասին: Անկախ փորձագետները «Սպուտնիկ V»-ն համարել են անվտանգ եւ արդյունավետ: Հրապարակման մեջ հիշատակվում է, որ արդեն մոտավորապես 30 երկրներ վստահել են ռուսաստանյան պատրաստուկին, ներառյալ Հունգարիան, որը Եվրամիությունում միակն է, որը թույլատրել է «Սպուտնիկ V»-ի կիրառմանը:

Այժմ պատրաստուկի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է Սլովակիայի, Չեխիայի եւ Խորվաթիայի կողմից: Թերթը նշում է, որ նույնիսկ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշն է Հունգարիան որակել նմուշ՝ ընդօրինակման համար: Հրատարակությունը հիշեցրել է, որ Չեխիայում եւ Սլովակիայում դժվարին իրադրություն է ստեղծվել կորոնավիրուսի կապակցությամբ:

Սակայն ռուսաստանյան պատրաստուկի մատակարարումներն այս երկրներ արգելափակում են կոալիցիայի գծով գործընկերները եւ առողջապահության նախարարները, որոնք համառորեն պնդում են միասնական եվրոպական ճանապարհով ընթանալու վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս