Բաժիններ՝

Ֆրանսիայի ՀՆԱ-ն համավարակի պատճառով 8,2 տոկոսով նվազել է

Կորոնավիրուսի համավարակի հարուցած զանազան տնտեսական եւ սոցիալական սահմանափակումները 2020 թվականին հանգեցրել են 8,2 տոկոսով Ֆրանսիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) անկման: Այս վերջնական տվյալները հայտնել է Վիճակագրության եւ տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտը (Insee)։

Ավելի վաղ ինստիտուտը ենթադրում էր, որ այդ ցուցանիշի նվազումը կկազմի 8,3 տոկոս: Վերջնական տվյալների համաձայն՝ անցյալ տարվա չորրորդ եռամսյակում երկրի ՀՆԱ-ի անկումը կազմել է 1,4 տոկոս, մինչդեռ նախնական տվյալները նշել էին 1,3 տոկոսով նվազում:

Ինստիտուտի փորձագետներն ըստ որում առանձնահատուկ ուշադրություն են նվիրում այն բանին, որ 2020 թվականը Ֆրանսիայի տնտեսությունն ավարտել է 4,9 տոկոսով պակաս ակտիվության մակարդակով 2019 թվականի համապատասխան ժամանակամիջոցի համեմատությամբ, որի ժամանակ կորոնավիրուսի համավարակ տակավին չկար:

Ինստիտուտը հայտնել է, որ, նախնական տվյալների համաձայն՝ 2021 թվականին Ֆրանսիայում սպառողական գների աճն այս տարվա հունվարի համեմատությամբ փետրվարին դանդաղել է: Այն կազմել է 0,4 տոկոս 0,6 տոկոսի դիմաց: Անկումը պայմանավորված է արդյունաբերական արտադրանքի գների նվազմամբ, ծառայությունների սակագների աճի դանդաղմամբ, սննդամթեքի գների նվազմամբ, պարզաբանել է ինստիտուտը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս