Բաժիններ՝

Բրազիլիայի մայրաքաղաքում 24-ժամյա լոքդաուն է սահմանվում

Բրազիլիայի մայրաքաղաքի ղեկավարը ուրբաթ օրը՝ փետրվարի 26-ին որոշում է կայացրել 24-ժամյա լոքդաուն սահմանել՝ բոլոր, բացառությամբ անհրաժեշտ ծառայությունների համար: Ինչպես տեղեկացնում է Reuters-ը՝ նպատակն է կանխել COVID-19- ի դեպքերի բռնկումը: Լոքդաունը սկսվելու է շաբաթ օրը կեսգիշերից անմիջապես հետո:

Խանութները, դեղատները, բենզալցակայանները, եկեղեցիները և թաղման սրահները բաց կլինն, բայց մնացած ամեն ինչ կփակվի, հատկապես բարերն ու ռեստորանները: Մայրաքաղաքի ինտենսիվ թերապիայի բաժանմունքները նույնքան լեփ-լեցուն են, որքան անցյալ տարի համաճարակի պիկի ժամանակ, երբ մահճակալների ավելի քան 80 տոկոսը զբաղված էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս