Բայդենը հիասթափված է, որ տնտեսության օգնության պլանում չեն ներառի աշխատանքի վարձատրման բարձրացումը
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հիասթաված է, որ աշխատանքի վարձատրման՝ իր առաջարկած բարձրացումը ժամում մինչեւ 15 դոլար չի մտնի ամերիկյան տնտեսության խթանման միջոցների փաթեթ: Այդ մասին ասված է այն հայտարարության մեջ, որը փետրվարի 25-ին տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Համավարակի պայմաններում ազգային տնտեսության աճի խթանման գրեթե 2 տրիլիոն դոլարի չափով անհետաձգելի միջոցների մասին օրինագիծը փետրվարի 22-ին հավանության է արժանացել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պրոֆիլային կոմիտեի կողմից: Փետրվարի 25-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի ընթացակարգային հարցերի փորձագետ Էլիզաբեթ Մակդոնաֆը կայացրել է որոշում, որի համաձայն աշխատանքի նվազագույն վարձատրումը ժամում մինչեւ 15 դոլար բարձրացման դրույթն այս պահին չի կարող ներառվել օրինգծում: Դրա պատճառն այն է, որ դեմոկրատները փորձում են այն ընդունել պարզեցված ընթացակարգով, որը նախատեսված է բյուջեին վերաբերող նախաձեռնությունների համար: Դա կարող է նրանց թույլ տալ շրջանցել հանրապետականների կողմից հակազդեցությունը:
Ինչպես ասված է հայտարարության մեջ, Բայդենը «հարգանքով է վերաբերվում» Մեկդոնաֆի որոշմանը եւ ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում ընդունված կանոններին: ԱՄՆ-ի նախագահը «կաշխատի Կոնգրեսի ղեկավարների հետ՝ որոշելու համար հետագա գործողությունները»,- նշված է փաստաթղթում: Բայդենը նաեւ օրենսդիրներին կոչ է արել առանց հապաղման հավավություն տալու հիշյալ միջոցների փաթեթին: Ծրագիրը նախատեում է մոտավորապես 400 միլարդ դոլարի տրամադրում անմիջականորեն նոր կորոնավիրուսի համավարկի դեմ պայքարի համար: Շուրջ 1 տրիլիոն դոլար պետք է ուղղորդվի բնակչությանն օգնություն ցույց տալուն, մնացածը՝ տնտեսության խթանմանը: Ինչպես ավելի վաղ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին, ԱՄՆ-ի վարչակազմը կարծում է, որ տնտեսական միջոցների վերջնական ծավալը հետք է մոտենա 1,9 տրիլիոն դոլարին, քանի որ այդ ցուցանիշն ավելի շատ է համապատասխանում համավարակի հարուցած ճգնաժամի մասշտաբին: Հանրապետականները պնդոում են, որ կրճատվեն այդ ծախսերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: