Երեք կանայք Եվրամիությունում ԱՄՆ-ի դեսպեան Գորդոն Սոնդլանդին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ, ինչի մասին նոյեմբերի 28-ին հայտնել է The Hill հրատարակությունը:
Դա պարզապես քարոզչական հռետորաբանություն է, եկեք իրատես լինենք: Ադրբեջանի իշխանությունները ևս ասում են համարյա թե նույնը և հետո առաջարկում են, որպես վերջնական փոխզիջումային տարբերակ՝ «ինքնավարություն ամենալայն լիազորություններով», և որպես օրինակ են բերում Տրիեստից սկսած մինչև Ալանդյան կղզիները: Ձեռնտո՞ւ է արդյոք սա հայկական կողմի համար: Ո՛չ, սա դիտարկվում է՝ որպես անընդունելի պայման:
ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակում քաղաքացիական խաղաղարարությանն ուղղված քայլերը գրավել են արտասահմանյան ԶԼՄ-ների ուշադրությունը: Օրերս՝ նոյեմբերի 17-21-ը, Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից լրագրողական խմբերի փոխայցերը հակամարտող երկրներ լուսաբանել են ոչ միայն երեք կողմերի լրատվամիջոցները, այլև ռուսական, ամերիկյան և եվրոպական հեղինակավոր ԶԼՄ-ները՝ այս համաձայնությունը դիտարկելով կողմերի միջև խաղաղությանն ուղղված գործընթացի մեկնարկ:
Հունգարիան առանց պատճառները բացատրելու հրաժարվել է 2020 թվականի «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթին մասնակցելուց:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վստահ է, որ Ռուսաստանի հետ երկխոսելու իր ընտրած ուղեգիծը ճիշտ է:
Հունգարիան պլանավորում է ՄԱԿ-ին առաջարկություն ուղարկել կոմունիստական դիկտատուրայի զոհերի հիշատակի միջազգային օր սահմանելու վերաբերյալ:
«Եվրոպական Վրաստան-շարժում հանուն ազատության» ընդդիմադիր կուսակցությունից պատգամավորները թողել են Վրաստանի խորհրդարանում զբաղեցրած պաշտոնները. համապատասխան հայտարարությամբ խորհրդարանականները դիմել են օրենսդիր մարմնին։
Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի եւ Հայաստանի լրագրողների փոխադարձ ուղեւորությունները, ինչպես նաեւ ղարաբաղյան կարգավորման շրջանակում բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն միտված հումանիտար մյուս ակցիաները:
Իրաքի հարավի Դի Քարի նահանգում ոստիկանության հետ ցուցարարների ընդհարման ընթացքում զոհվածների թիվը հասել է 16-ի, վիրավորվել է ավելի քան 150 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին, հայտնել է անվտանգության մարմինների մի աղբյուր:
Ընդդիմության ծայրահեղական գործողությունները Թբիլիսիի փողոցներում վնասում են երկրի կայուն եւ երկարաժամկետ զարգացմանը: Նոյեմբերի 28-ին այս կարծիքն է հայտնել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին, մեկնաբանելով հանրահավաքների շարքը, որոնք ընդդիմության ներկայացուցիչները կազմակերպում են Թբիլիսիում խորհրդարանի շենքի մերձակայքում։
Եվրոպայի երկրներն ընթացիկ պայմաններում հիմքեր չունեն միջուկային գործարքի շուրջը վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման համար, որը կարող է վերականգել Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 2-3-ին այցով կգտնվի Բաքվում, որտեղ բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
ԿԺԴՀ-ն նոյեմբերի 28-ի երեկոյան արձակել է չպարզված տիպի երկու հրթիռ:
Ռուսաստանը ՀԱՊԿ-ում իր նախագահության ընթացքում մտադիր է գործընկերներին առաջարկել ռազմական համագործակցության հնգամյա պլան՝ մինչեւ 2025 թվականը: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև կազմակերպության անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները: Նախ տեղի է ունեցել առաջնորդների նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարները 2020 թվականի հունվարի 1-ից կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում հաստատել են Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասին:
Մոսկվան ձգտելու է ընդլայնել ՀԱՊԿ-ի երկրների բարեկամների շրջանակը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ճիշտ է համարել 2020 թվականի մայիսի 9-ի Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու համար ՀԱՊԿ-ի բոլոր երկրների զինծառայողներին հրավիրելու գաղափարը։
Ադրբեջանում որոշում է կայացվել ցրել խորհրդարանը և նոր ընտրություններ անցկացնել: Բաքվում նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել իշխող «Նոր Ադրբեջան» («Ենի Ազերբայջան») կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում էլ ընդունվել է խորհրդարանը ցրելու որոշումը:
Կանադայի Քինգսթոն քաղաքի շրջանում կործանվել է Piper PA-32R միաշարժիչ ինքնաթիռը, որում կարող է վեց մարդ լինել, կան զոհվածներ, ինչի մասին հայտնել է Global News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը։
Փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին: Շվեդական «Nordic Monitor» կայքը, որը հոդված է հրապարակել Թուրքիայում ծայրահեղականության դրսեւորումների մասին, տեղեկություն է հայտնվել, որ Թուրքիան պատրաստվում էր ռազմական գործողություն իրականացնել Հայաստանի դեմ։
Մեկ միլիոնից ավելի սիրիացիներ են երկիր վերադարձել մեկ տարուց պակաս ժամանակաշրջանում:
Նրա խոսքով՝ «Վրացական երազանքը» վնաս է կրել իր թիմի անդամների հեռանալու, ինչպես եւ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները համամասնական ընտրական համակարգով անցկացնելու
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան իշխանության ներկայացուցիչներից պահանջել է կրկնապատկել ուշադրությունը, որպեսզի ապահովվի աշխատանքի արդյունավետությունն ընդդիմության բողոքների ֆոնին:
Բրազիլիայում դատարանը մերժել է նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի գանգատարկումը կոռուպցիայի եւ փողերի լվացման գործով՝ նրա բանտարկության ժամկետն ավելացնելով մինչեւ 17 տարի եւ մեկ ամիս:
Վրաստանի պարեկային ոստիկանության աշխատակիցները երկաթե կառուցվածքներ են տեղադրել եւ արգելաշղթա կազմել այն փողոցներում, որոնք հարում են խորհրդարանի շենքի մուտքերին, որպեսզի խանգարեն հանրահավաքի մասնակիցներին հերթական անգամ պիկետելու օրենսդիր մարմինը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է կրճատել Հյուսիսատլանտյան դաշինքի բյուջե վճարումների ծավալը: Նոյեմբերի 27-ին այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է օրենքներ, որոնք պատժամիջոցների հնարավոր սահմանում են նախատեսում Հոնկոնգում մարդու իրավունքների խախտման կապակցությամբ: Պեկինն օրենքները որակել ԱՄՆ-ի «հեգեմոնիստական գործելակերպի» դրսեւորում, տեղեկացնում է BBC-ին:
Ֆրանսիայի մայրաքաղաքը եւ Իլ դը Ֆրանսի մի ամբողջ շարք կոմունաներ նոյեմբերի 27-ի երեկոյան մի քանի րոպե առանց էլեկտրականության են մնացել՝ Փարիզից հյուսիս – արեւմուտք Սերժի Պոնտուազի կոմունայում էլեկտրական ենթակայանի վթարի պատճառով:
Երկրորդ հուժկու պայթյունն է որոտացել Տեխասում այրվող TPC Group նավթաքիմիական գործարանում, իշխանությունները շրջակա բնակավայրերի պարտադիր տարահանում են հայտարարել, ինչի մասին նոյեմբերի 28-ին հաղորդել է 12 News հեռուստաալիքը։Տեղի հրշեջ պահպանության Twitter-ում զետեղված են Ջեֆերսոնի օկրուգի գործարանում երկրորդ պայթյունի լուսանակարներն ու տեսագրությունը: