Ռուսաստանը շարունակում է ակտիվ դեր ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով միջնորդական ջանքերում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը հեռուստակամրջի ռեժիմով տվել են «Սիբիրի ուժը» գազամուղով ռուսական գազի մատակարարումների մեկնարկը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Գլխավոր խորհրդաժողովի հատուկ նստաշրջանի պատվիրակները դեկտեմբերի 2-ին Ռաֆայել Գրոսիին հաստատել են կազմակերպության նոր գլխավոր տնօրենի պաշտոնում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այն կարծիքին, է որ Միացյալ Նահանգները կարող է Կիեւին օգնել Ղրիմի շուրջ ստեղծված իրադրության հարցում:
Շվեդիայում գրանցված «Nordic monitor» կայքը հրապարակել էր հոդված այն մասին, որ Թուրքիան Հայաստանի դեմ ռազմաօդային գործողությունների ծրագիր է մշակել, որը կրում է «ALTAY» ծածկագիրը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ուկրաինայի արեւելքում իրադրության կարգավորման հրատապ գերակայությունը մարտերի դադարեցումն է Դոնբասում: Այդ մասին ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը հայտարարել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այդ կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ այս շաբաթ Բրատիսլավայում սկսվող նիստի նախօրեին։
Չինաստանն ի պատասխան Միացյալ Նահանգներում Հոնկոնգի մասին օրենքի ընդունման դադարեցնում է Հոնկոնգ ամերիկյան ռազմանավերի եւ ինքնաթիռների այցելության ԱՄՆ-ի պահանջների քննարկումը:
Ադրբեջանի Միլի Մեջլիսը (խորհրդարան) դեկտեմբերի 2-ին կայացած հատուկ նիստում հայտարարել է ինքնարձակման մասին: Ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, խորհրդարանի հատուկ նիստը՝ Միլի մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովի նախագահությամբ, կայացել է երկուշաբթի օրը, օրակարգում դրված էր օրենսդիր մարմնի ինքնարձակման հարցը։
ԱՄՆ-ում ձնամրրիկի եւ վատ եղանակային պայմանների պատճառով մի քանի հարյուր ավիաչվերթ են չեղարկվել եւ ավելի քան հինգ հազարը հետաձգվել:
Հնդկաստանի հարավի Թամիլնադի նահանգում դեկտեմբերի 2-ի առավոտյան առնվազն 15 մարդ է զոհվել տեղատարափներից շենքի պատի փլվելու հետեւանքով։
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Ջո Սեսթաքը հայտարարել է, որ դուրս է գալիս նախագահական պաշտոնի համար պայքարից:
ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում տեղի կունենա ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում ինը մարդ է զոհվել, յոթը՝ տուժել երեկույթի ժամանակ առաջացած հրմշտոցի հետեւանքով:
Ամերիկա-չինական առեւտրական համաձայնության հասնելու շուրջը բանակցությունները դադարեցվել են ԱՄՆ-ի կողմից Հոնկոնգում ժողովրդավարության եւ մարդու իրվունքների մասին օրենքի ընդունման պատճառով:
ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Ռիք Փերրին հայտնել է, որ թողել է իր պաշտոնը։ «Այսօր ես հրաժեշտ եմ տալիս էներգետիկայի նախարարությանը:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե ափսոսում է 2013 թվականին հայրենիքը լքելու որոշման համար եւ դա սխալ է համարում։
Բուրկինա Ֆասոյի արեւելքի Կոմոնջարիիի նահանգում առնվազն 14 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ, դեկտեմբերի 1-ին եկեղեցու վրա կատարված հարձակման հետեւանքով:
Հռոմի քաղաքապետարանում քննարկում են զբոսաշրջիկների թվի սահմանափակման հնարավորությունը, որոնք միաժամանակ այցելում են Տրեւի շատրվանի մերձակա հրապարակ:
Զանգվածային բողոքների ասպարեզի վերածված Հոնկոնգում զբոսաշրջիկների հոսքը հոկտեմբերին տարեկան հաշվարկով կրճատվել է 43,7 տոկոսով:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի Լոնդոնում կայանալիք գագաթնաժողովին կպահանջի Թուրքիայի «սադրիչ վարքի» դատապարտումը։
Սիրիահայ ճարտարագետ Սասուն Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում արձանագրեց, որ Սիրիայում հայերի թիվը մեծ հետդարձ է արձանագրել վերջին տարիներին,այդուհանդերձ նկատեց, որ հայկական համայնքն ամենահարգված փոքրամասնություններից է.
Ադրբեջանում Հեյդար Ալիևի գվարդիայի թուլացմամբ ավարտին է մոտենում Փաշաևների պայքարը «Նախիջևանյան կլանի» հետ՝ հօգուտ Փաշաևների: Երկու կլանների միջև վճռական ճակատամարտը սկսվեց 2017 թվականին, երբ փետրվարի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևա Փաշաևային, նշանակեց առաջին փոխնախագահի պաշտոնում, որին ապրիլ ամսին հաջորդեց նախագահական հին աշխատակազմը հեռացնելու և նոր աշխատակազմ ձևավորելու նրա որոշումը: Երեք տարի առաջ արդեն ակնհայտ էր, որ ներկայիս նախագահը պատրաստվում է իշխանությունը փոխանցել ադրբեջանական մյուս հզոր կլանին՝ Փաշաևներին, այս դեպքում՝ նրանց ներկայացուցիչ, Առաջին տիկին և, համատեղությամբ՝ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային:
Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսում գտնվող հայկական Սուրբ Ստեփանոս կամ Մաղարդավանք վանական համալիրը, որը 2008 թվականին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ «Հայկական եկեղեցիներն Իրանում» անվան տակ, համարվում է Իրանի և «Արաս» տնտեսական գոտու խոշոր զբոսաշրջային կենտրոններից մեկը։
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը վաղաժամկետ համընդհանուր խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մեծամասնություն կստանար Համայնքների պալատում, եթե քվեարկությունը կայանար այժմ՝ նշանակված ամսաթվից երկու շաբաթ առաջ:
Ֆրանսիացիների կեսից ավելին այն կարծիքին է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի հասկանում բնակչության սոցիալական խնդիրները:
Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցության եւ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության միջեւ խզումը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, որոնք պլանավորված են դեկտեմբերի 12-ին, կրճատվել է մինչեւ 11 տոկոս:
ԱՄՆ-ի Ներգաղթի-մաքսային ծառայությունն ստեղծել է «ծուղակ»-համալսարան այցագրային ռեժիմը խախտողների հայտնաբերման համար:
Երեխաների, մայրերի, հաշմանդամների եւ թոշակառուների կարիքների համար ծախսերն աշխարհում անհրաժեշտ է մեծացնել տարեկան ավելի քան 500 մլրդ դոլարով՝ ապահովելու համար համընդհանուր ընդգրկումը բազային սոցիալական պաշտպանությամբ:
Նրա խոսքով՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում հասարակություններն ուզում են խաղաղություն. «Սակայն, ի տարբերություն երկու հասարակությունների և հայաստանյան իշխանությունների, ադրբեջանական իշխանությունը չի ձգտում խաղաղության, այլ ձգտում է ռազմատենչ հայտարարություններով մնալ իշխանության և իր սեփական հասարակությանը հրամցնել, որ՝ այ, տեսեք, մենք գտնվում ենք ռազմական վիճակում, պատրաստվում ենք ազատագրել Լեռնային Ղարաբաղը և դրա համար այսքան հատկացումներ ենք անում, և այլն»:
Նրա գնահատմամբ՝ բոլոր այս զարգացումները կապ ունեն միմյանց հետ։ Լուկիանովի համոզմամբ՝ կարևոր է այն հանգամանքը, որ այցը տեղի է ունենում երևանյան այցից ոչ շատ ուշ, ինչը ցույց է տալիս, որ հակամարտող կողմերի միջև հավասարակշռությունը Ռուսաստանը շարունակում է պահպանել, ուստի Բաքվում հնչելիք ուղերձները ևս այդ կոնտեքստում կլինեն։ Թե ինչպիսի շեշտադրումներ կարվեն, նրա խոսքով, դժվար է ասել, դա կախված է նաև այն երկրից, որը հյուրընկալում է։