Իրանում մարդկանց վրա հաջողությամբ փորձարկել են կորոնավիրուսի դեմ սեփական մշակման պատվաստանյութը
Իրանը մայիսի 5-ին հայտարարել է մարդկանց վրա կորոնավիրուսի դեմ «Ֆախրա» սեփական պատվաստանյութի հաջող փորձարկման մասին, որն անվանվել է անցյալ տարի զոհված իրանցի ատոմագետ ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի պատվին: Պատրաստուկի թեստավորման համար որպես կամավոր հանդես է եկել գիտնականի որդին, հաղորդել է IRNA գործակալությունը։
Մարտ ամսին սկսվել են այդ պատրաստուկի կլինիկական փորձարկումները, որը մշակվել է Իրանի պաշտպանության նախարարությանը կից հետազոտությունների կենտրոնում, որը գլխավորում էր Ֆախրիզադեն: Նա սպանվել է անցյալ տարվա նոյեմբերի 27-ին Թեհրանի նահանգում: Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Աբոլֆազլ Ամույիի խոսքով՝ մահափորձը կազմակերպել են Իսրայելի հատուկ ծառայությունները՝ այլ երկրների հետախուզությունների հնարավոր ներգրավմամբ: Իրանում մշակվել են կորոնավիրուսի դեմ մի քանի սեփական պատվաստանյութեր:
Ապրիլի վերջին սկսվել է COV Iran Barakat պատրաստուկի փորձարկումների երրորդ (եզրափակիչ) փուլը: Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային կենտրոնակայանի գիտական կոմիտեի ղեկավար Մոստաֆա Գանեիի խոսքով՝ այդ պատվաստանյութին կարող է օգտագործման համար հավանություն տրվել մայիսին, իսկ սեփական մշակման մյուս պատրաստուկներին՝ եւս 2 – 3 ամիս հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: