Թուրքիան խոստումներ չի տվել այն բանի կապակցությամբ, որ C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգեր չի ծավալելու: Այդ մասին նոյեմբերի 26-ին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի հետ իր երկրի հարաբերությունները բնութագրել է որպես շատ բարդ։
Ալբանիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 13-ի, ավելի քան 600 բնակիչ դիմել է բժշկական օգնության: Այդ մասին հայտնել է Exit լրատվական պորտալը:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կոչ է արել իր երկրի բնակչությանը եւ գործարար շրջաններին հրաժարվել դոլարից եւ հաշվարկներում օգտագործել թուրքական լիրան:
«Հերիոն» հզոր ցիկլոնը, որը շարժվում է Հունաստանի արեւմուտքից դեպի արեւելք, անցած գիշեր Եգեյան ծովում անցել է Հունաստանի կղզիներով:
Թուրքիայի դատախազության մարմինները 189 մարդու ձերբակալման օրդերներ են տվել «ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպության» (FETO) անդամների դեմ գործողության շրջանակում, որին Անկարան մեղադրում է 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փոր կազմակերպելու մեջ:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին պնդում է, որ Թբիլիսիում բողոքի ակցիան պետք է ընդլայնվի եւ ընդգրկի երկրի տարածաշրջանները։ «Մենք չպետք է բաց թողնենք այս պահը: Բոլորը պետքէ մոբիլիզացվեն ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում»,-լույս նոյեմբերի 26-ի գիշերը հայտարարել է նա «Մթավարի արխի» ընդդիմադիր վրացական հեռուստաալիքի եթերում Կիեւից միանալիս:
Չինաստանի եւ ԱՄՆ-ի բանագնացները նոյեմբերի 26-ին հեռախոսազրույց են ունեցել առեւտրատնտեսական հարցերի շուրջը, պայմանավորվել են շփումներ պահպանել առեւտրական համաձայնագրի առաջին մասի շուրջը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ողջույնի հեռագիր է հղել ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին: Ինչպես հաղորդել է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը, ուղերձն ուղարկվել է Ռուսաստանի երկնքով քահանայապետի թռիչքի պահին Ճապոնիայից մեկնելու ճանապարհին, որտեղ նա նոյեմբերի 26-ին ավարտել է իր առաքելական այցը։
Նոյեմբերի 26-ին, տեղական ժամանակով ժամը 06:54-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 02:54-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.450 և արևելյան երկայնության 19.440 աշխարհագրական կոորդինատներով (Ալբանիա՝ Տիրանա քաղաքից 34 կմ հյուսիս-արևմուտք, Ադրիատիկ ծով), օջախի 10 կմ խորությամբ, 6.4 մագնիտուդով երկրաշարժ:
Ամերիկացի սենատոր Քրիս վան Հոլենը հայտարարել է, որ Թուրքիան հատել է հերթական «կարմիր գիծը»՝ ձեռնամուխ լինելով Ռուսաստանի կողմից մատակարարված C-400 հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի ռադարների փորձարկմանը:
Լիբանանի բանակի եւ ժանդարմերիայի ստորաբաժանումները նոյեմբերի 26-ին վերահսկողության տակ են վերցրել իրադրությունը Բեյրութի արեւմտյան թաղամասերում սուննիների «Ալ Մուսթաքբալ» կազմակերպության կողմնակիցների եւ շիաների «Ամալ» կազմակերպության ակտիվիստների միջեւ ծայր առած բախումներից հետո:
Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դենիել Ուոլշը թողնում է իր զբաղեցրած պաշտոնը: Այդ մասին հայտնել է The Washington Post թերթը:
Վրացական ոստիկանությունը լույս նոյեմբերի 26-ի գիշերը ջրանետներ է կիրառել Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքի մասնակիցներին ցրելու համար: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը
Թուրքիան նոյեմբերի 25-ին և 26-ին փորձարկելու է Ռուսաստանից գնած հակաօդային պաշտպանության S-400 զենիթահրթիռային համակարգերի առաջին դիվիզիոնը, որը տեղակայված է մայրաքաղաք Անկարայում: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Չինուհին տասը կողոսկր է ջարդել հազի սաստիկ նոպայից հետո:
Պերճանքի առարկաներ թողարկող ֆրանսիական ընկերությունների խումբը՝ LVMH – Louis Vuitton Moet Hennessy-ը, հաստատել է Tiffany խոշորագույն անդրազգային ոսկերչական ընկերությունը 16,2 մլրդ դոլարով ձեռք բերելու վերաբերյալ տեղեկատվությունը:
Ռուսաստանի «Միացյալ ավիաշինական կորպորացիան» թուրքական կողմի հետ քննարկում է «MS-21» և «Sukhoi Superjet 100» ուղևորատար ինքնաթիռների Թուրքիա մատակարարելու հարցը: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Դրեզդենում անհայտ կողոպտիչները թափանցել են «Կանաչ կամար» թանգարան, որտեղ պահվում է Եվրոպայում գանձերի խոշորագույն հավաքածուն:
Վրաստանում 2020 կամ 2021 թվականին հանրահարցում կանցկացվի խորհրդարանական ընտրությունների խառը համակարգից մեծամասնականի անցնելու հարցի շուրջ:
Եվրոպայի Եվրոպոլ ոստիկանական գործակալության հաքերները Բելգիայի դաշնային ոստիկանության փորձագետների հետ համատեղ հաջող կիբեռգրոհ են ձեռնարկել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ինտերնետ-ռեսուրսի՝ այսպես կոչված Amaq լրատվական գործակալության վրա:
Եթե օպերատիվ տեսանկյունից գնահատենք իրավիճակը, ապա ներկա պահին գործողությունները, որոնք ծավալվում են Սիրիայի հյուսիս-արևելքում, Քամիշլի քաղաքն են առավել վտանգում։ Ե՛վ կառավարական, և՛ ռուսական ուժերը փորձում են նվազեցնել խաղաղ բնակչությանը սպառնացող վտանգի մակարդակը, չնայած որ Քամիշլի քաղաքի մեծ մասը գտնվում է քրդական ազատ դեմոկրատական ուժերի հսկողության տակ։ Ինչ վերաբերում է նոյեմբերի 11-ին հայ կաթողիկե համայնքի հովվապետերի սպանությանը, հարկ է նշել, որ դեպքը տեղի է ունեցել Դեր Զորում։ Ահաբեկիչների իրականացրած ոճրագործությունը ստացավ իր համարժեք արձագանքը, ու միջազգային հանրությունը դատապարտեց։
Նոյեմբերի 17-21-ը հայ և ադրբեջանցի լրագրողները համապատասխանաբար այցելել են Բաքու, Երևան և Ստեփանակերտ: Մասնավորապես, Բաքու են այցելել Շանթ հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանը, Մեդիամաքս գործակալության տնօրեն Դավիթ Ալավերդյանը և Արցախի հանրային հեռուստաընկերության մեկնաբան Էդգար Էլբակյանը: Ադրբեջանական կողմից Երևան և Ստեփանակերտ են այցելել Էլչին Վալիևը (Trend.az), Էլշան Ռուստամովը (1news.az) և Օրհան Էլչուևը (Վեստնիկ Կավկազա):
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան ներկա է եղել Հայաստան ժամանած ադրբեջանցի լրագրողների հետ հանդիպմանը: 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նա ասաց, որ ադրբեջանցի լրագրողները որևէ սուր հարց չեն բարձրացրել. «Ինձ մոտ տպավորություն էր, որ ադրբեջանցի լրագրողներին բացարձակ հետաքրքիր չէր այցը, նրանք ֆորմալ էին եկել: Մենք լսեցինք պաշտոնական քարոզչություն, հասկացանք, որ պատրաստ չեն բաց խոսելու, և իրենց այցի նպատակը ճանաչողական է, ինչն ազնվորեն մեզ ասացին: Բովանդակային զրույց որևէ բանի մասին չկար»:
Կ.Պոլսո հայոց պատրիարքի ընտրության կազմակերպմամբ զբաղվող Նախաձեռնարկ մարմնի մամուլի խոսնակի պաշտոնից հրաժարական ներկայացրած Սարո Բենգլիյանը հայտարարություն է տարածել: Այս մասին հայտնում է Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթը:
Վրացական միավորված ընդդիմությունն առաջարկում է նոր ընտրական համակարգի անցնել ըստ իր ներկայացուցիչների մշակած սխեմայի:
: ԵՄ-ի խորհուրդը նոյեմբերի 25-ին Եվրամիության բյուջեի նախագիծը հաստատել է 168,7 մլրդ եվրո ծախսերի ծավալով, ինչը 1,5 տոկոսով ավելի է 2019 թվականի բյուջեից:
Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի՝ Սումգայիթ քաղաքի 70-ամյակին նվիրված միջոցառմանն ունեցած ելույթին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2020 թվականի հունվարի առաջին տասնօրյակում կարող է այցելել Թուրքիա:
Ուրուգվայի նախագահի ընտրություններում ձայների հաշվումն ավարտվել է «տեխնիկական ոչ-ոքիով». կասկածելի ձայների քանակությունը, որոնք ստուգում են պահանջում, գերազանցում է թեկնածուների արդյունքների տարբերությունը, ընտրական դատարանը որոշումը կհրապարակի մի քանի օրվա ընթացքում։