Բաժիններ՝

Մալիի բնակչուհին ինը երեխա է ծննդաբերել

Մալիի Թոմբուքութու քաղաքում բնակվող Խալիմա Սիսեն այս շաբաթ ինը երեխա է ծննդաբերել՝ հինգ աղջիկ եւ չորս տղա: Մայիսի 5-ին այդ մասին հայտնել է Մալիի նորությունների Maliweb պորտալը՝ վկայակոչելով Մալիի առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարարության հայտարարությունը։

«Երկրի մայրաքաղաք Բամակոյի հիվանդանոցում երկու շաբաթ մնալուց հետո Խալիման Մալիի ժամանակավոր նախագահ Բա Նդաոյի անձնական կարգադրությամբ ապրիլի 30-ին տեղափոխվել է Մարոկո ծննդաբերելու համար,- նշել էէնախարարությունը:- Մայիսի 4-ին կեսարյան հատման միջոցով նա լույս աշխարհ է բերել ինը նորածինների»:

Մալիի իշխանությունները նշում են, որ մայրկը եւ երեխաներն իրենց լավ են զգում: Մալիում, Համաշխարհային բանկի տվյալներով՝ մեկ կնոջը բաժին է ընկնում 6,3 երեխա: Այս ցուցանիշով Մալին աշխարհում զիջում է սոսկ հարեւան Նիգերին: Մալին մտնում է Աֆրիկայի՝ ամենաերիտասարդ բնակչությամբ երկրների եռյակը: Ներկայումս Մալիի բնակչի միջին տարիքը կազմում է 16,3 տարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս