ԱՄՆ նախագահը չի բացառել ռուսական բանկերի դեմ պատժшմիջոցները և մաքսատուրքերի բարձրացումը

ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցների ցանկում ներառել ռուսական բանկերը և մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին՝ նշելով, որ իր համբերությունը սպառվում է։

«Մենք պատրաստվում ենք շատ խիստ պատժամիջոցներ սահմանել՝ ուղղված բանկերի դեմ, ինչպես նաև հարված հասցնել նավթին և մաքսատուրքերին», – ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Թրամփը հիշեցրել է, որ ավելի վաղ մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանի նկատմամբ՝ Ռուսաստանից նավթ գնելու համար։

«Բայց Հնդկաստանը մեր խոշորագույն գործընկերն էր», – ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը հարցազրույցի ժամանակ նաև ասել է, որ չգիտի՝ արդյոք Ռուսաստանն այժմ պատրաստ է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման։

«Այժմ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ցանկանում է դա, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, պարզ չէ, ցանկանո՞ւմ է արդյոք», – ասել է Թրամփը՝ նշելով, որ նախկինում հակառակ իրավիճակն էր։

Նա հավելել է, որ իր համբերությունը Ռուսաստանի նկատմամբ, կախված Ուկրաինայում իրավիճակի հետ, «կարծես սպառվում է և սպառվում է շատ արագ»։

Տեսանյութեր

Լրահոս