Բաժիններ՝

ԱՄՆ պետքարտուղար Բլինկենն անդրադարձել է հայ ռազմագերիների ազատ արձակման հարցին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն անհրաժեշտ է համարել Արցախյան 44-օրյա պատերազմի ռազմագերիների ազատ արձակումն ու պահվող անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքն ապահովելու պարտավորության իրականացումը:

Նա «Թվիթեր» սոցիալական ցանցի իր միկրոբլոգում կատարված գրառմամբ ողջունել է մայիսի 4-ին Ադրբեջանի կողմից երեք հայ ռազմագերիների ազատ արձակումը:

«Մենք կոչ ենք անում կողմերին ամբողջությամբ և արագորեն ավարտել պահվող բոլոր անձանց փոխանակման գործընթացը և հարգել նրանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքն ապահովելու իրենց պարտավորությունները»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս