ՌԴ-ից Վրաստան թռիչքների վերականգնումը ճիշտ ուղղությամբ արված քայլ կլինի, քանի որ քաղաքացիների ազատ տեղաշարժը մարդկանց հիմնարար իրավունքն է, եւ այն չարժե սահմանափակել:
Եվրախորհրդարանի պատգամավորները հաստատել են Եվրահանձնաժողովի նոր կազմը՝ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի ղեկավարությամբ: Քվեարկությունը կայացել է նոյեմբերի 27-ին Ստրասբուրգում ընթացող լիագումար նստաշրջանում։
Հարյուրավոր ֆրանսիացի ֆերմերներ, որոնք դժգոհ են իշխանությունների ագրարային քաղաքականությունից, նոյեմբերի 27-ի առավոտյան տրակտորներով մեկնել են Փարիզ՝ անցկացնելու բողոքի ակցիա:
Ալբանիայի կառավարությունը նոյեմբերի 27-ը պաշտոնապես սգո օր է հայտարարել նախօրյակին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվածների հիշատակին: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտնել է Koha Jone ալբանական հրատարակությունը:
Վտանգավոր դավադրությունը, որն Իրանում կազմակերպվել էր բենզինի գնի բարձրացման ֆոնին, հաջողությամբ չեզոքացվեց իր իսկ ժողովրդի կողմից:
ԱՄՆ-ում առնվազն երկու մարդ է տուժել նոյեմբերի 27-ին Տեխասի Ջեֆերսոնի օկրուգի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
Եվրամիությունն ի վիճակի չէ իր անվտանգությունն ապահովել առանց ՆԱՏՕ-ի, Գերմանիայի շահերից է բխում դաշինքի պահպանումը: Այդ մասին նոյեմբերի 27-ին հայտարարել է ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում։
Եվրամիությանն առաջիկա հինգ տարում սպասվում են վերափոխումներ, որոնք անհրաժեշտ են ու թելադրված ժամանակով:
Ալբանիայում երկրաշարժից զոհերի թիվը հասել է 27-ի:
ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը հայտարարել է, որ ինքը կլինի միակ մարմինը, որը կտա Boeing 737 MAX հանրանավերի թռիչքային պիտանիության հավաստագրեր, որոնց շահագործումը դադարեցվել է երկու ավիաաղետից հետո:
Նոյեմբերի 27-ին 6 մագնիտուդով ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Հունաստանի Կրետե կղզու մոտ:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն նոյեմբերի 26-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շուրջ 20 հազար հաղորդում է ստացել Իրանի իշխանությունների կողմից ցույցերի ճնշման դեպքերի եւ մարդու իրավունքների այլ խախտումների ապացույցներով։
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թեհրանում հանդիպում է ունեցել «Թալիբան» շարժման պատվիրակության հետ: Այդ մասին նոյեմբերի 27-ին հայտնել է շարժման մամուլի քարտուղար Սուհայլ Շահինը։
Արցախի հարցում ո՞րն է ՀՀ իշխանությունների համար այն լուծումը, որն ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար. Տաթևիկ Հայրապետյան
Սպիտակ տան տարածքն արգելափակվել է, իսկ ԱՄՆ-ի Կնգրեսը տարահանվել օդային տարածության հնարավոր խախտման պատճառով: Այդ մասին հաղորդել են Միացյալ Նահանգերի զանգվածային լրատվամիջոցները:
ԱՄՆ Կոլումբիա շրջանի խորհուրդը Հայոց ցեղասպանությունը հաստատող բանաձև է ընդունել: Բանաձևով Կոլումբիա շրջանի խորհուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, ոգեկոչում Ցեղասպանության 104-րդ տարելիցը:
Սուրբծննդյան եղեւնին նոյեմբերի 25-ին տեղափոխել են Սպիտակ տուն: ԱՄՆ-ի գլխավոր նստավայրում եղեւնուն դիմավորել է Միացյալ Նահանգների ղեկավարի տիկինը՝ Մելանյա Թրամփը։
Թուրքիայի Սիվաս նահանգի Գյուրուն բնակավայրում (պատմ.՝ Սեբաստիա, Կյուրինի գավառակ) գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգումն ընթացքի մեջ է: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
«Մենք չունենք արցախյան բանակցային գործընթացի մեր հայեցակարգը: Վերջին երեսուն տարիներին մինչև օրս պասիվ, կրավորական կեցվածքով գնում և տարօրինակ ձևով ենթարկվում ենք արտաքին այն ճնշմանը, թելադրանքին, որի արդյունքում արցախյան բանակցային գործընթացում որևէ առաջընթաց չունենք»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը:
Աշխարհում քիմիական զենքի հայտարարված պաշարների լիակատար ոչնչացումը շատ մոտ է: Այդ մասին նոյեմբերի 25-ին հայտարարել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գլխավոր տնօրեն Ֆեռնանդո Արիասը՝ Հաագայում բացելով մասնակից պետությունների խորհրդաժողովի 24-րդ նստաշրջանը։
Կորեայի Հանրապետության իշխանություններն ավարտել են Boeing 737 NG ինքնաթիռների հավաքակազմի ստուգումը, որոնց թռիչքները դադարեցվել էին հոկտեմբերին: 150 ինքնաթիռների տեսչական ստուգումը միկրոճաքեր է հայտնաբերել դրանցից 13-ում:
Թուրքիայում 2.5 մլն դոլարով վաճառքի է հանվել օսմանահայ նշանավոր ճարտարապետ Միմար Սինանի նախագծած Ստամբուլի Բալաթ թաղամասի Այաքափը բաղնիքը (համամ):
Նիդերլանդների ոստիկանությունը ձերբակալել է երկու մարդու, որոնք նախատեսում էին ահաբեկչություն իրականացնել:
Ավստրալիայի Բրանսուիկ-Հեդս ափամերձ փոքրիկ քաղաքում, որը գտնվում է Բրիսբենից 150 կիլոմետր դեպի հարավ ընկած շրջանում, մոթելների եւ ընտանեկան հյուրանոցների սեփականատերերը միավորվել են, որպեսզի օգնության հասնեն անտառային հրդեհներից տուժածներին, որոնք ընդգրկել են մայրցամաքի հյուսիս-արեւելքը:
«Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ նման նախաձեռնությունները լավ են, բայց դրանք կարող են ցանկացած պահի դադարեցվել կողմերից մեկի ցանկությամբ այն պատճառով, որ սա ոչինչ չի փոխում բանակցային սեղանի շուրջ»,- մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ժողովրդական դիվանագիտությունն ակտիվացնելու միտումներին Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Երկու տարի առաջ Թուրքիայի և Ռուսաստանի միջև կնքված մոտ 2.5 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական գործարքի իրականացումն ուղեկցվում է սկանդալներով: Թուրքիա մատակարարված ռուսական S-400 ՀՕՊ համակարգերն այժմ Անկարայում փորձարկման փուլում են: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
«Ալ Մուստաքբալ» հասարակական-քաղաքական շարժման առաջնորդ Սաադ Հարիրին, որը կատարում է Լիբանանի վարչապետի պարտականությունները, նոյեմբերի 26-ին վերջնականապես հայտարարել է, որ հրաժարվում է գլխավորել նոր կոալիցիոն կաբինետը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կատարից Թուրքիա վերադառնալիս օդանավում պատասխանել է լրագրողների հարցերին: Լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե ինչ լուծում կարող է գտնվել թուրք-ամերիկյան հարաբերություններում S-400 համակարգերի պատճառով առաջացած ճգնաժամում: Լրագրողը միաժամանակ նկատել է տվել, որ օրերս ամերիկացի մի պաշտոնյա հայտարարել է, որ S-400 համակարգերը չպիտի օգտագործվեն և Թուրքիան տեղյակ է այդ մասին:
Թուրքիան խոստումներ չի տվել այն բանի կապակցությամբ, որ C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգեր չի ծավալելու: Այդ մասին նոյեմբերի 26-ին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն։