Եվրամիտությունը պետք է զբաղվի իր պաշտպանության զարգացմամբ, որովհետեւ կան ոլորտներ, որտեղ Բրյուսելը չի տեսնում ՆԱՏՕ-ի մասնակցությունը:
Ադրբեջանական «APA» իշխանամետ լրատվական գործակալությունը, հղում անելով Ավստրիայում, Սլովակիայում և Սլովենիայում Ադրբեջանի դեսպանատան Թվիթերյան էջին, գրում է, որ Ադրբեջանը Բրատիսլավայում մեկնարկող ԵԱՀԿ Նախարարական խորհրդի նիստի մասնակիցներին ներկայացրել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ:
Օդեսայում 12 մարդ է տուժել քոլեջում բռնկած հրդեհից, այդ թվում՝ չորս հրշեջ:
Պաշտոնական Բաքուն հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 5-ին, Բրատիսլավայում մեկնարկող ԵԱՀԿ Նախարարական խորհրդի նիստի մասնակիցներին ներկայացրել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ:
Ղազախստանը Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումն անեքսիա չի համարում, հայտարարել է հանրապետության նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը։
Ադրբեջանի քաղաքացի, Սումգայիթ քաղաքի բնակչուհի Այսել Մուստաֆաևան իր երկրի ղեկավարին սպառնացել էր, որ իր խնդիրների չլուծման դեպքում կլքի Ադրբեջանն ու կարտագաղթի Հայաստան:
Իրանում վերջերս տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում անվտանգության ուժերի կողմից անարդարացիորեն ձերբակալված մարդիկ պետք Է ազատ արձակվեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 4-ին հայտարարել Է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: «Հարկավոր Է կրոնական, իսլամական գթասիրություն հանդես բերել, եւ այն անմեղ մարդիկ, որոնք բողոքում Էին բենզինի գների բարձրացման դեմ եւ զինված չԷին, «…» պետք Է ազատ արձակվեն»,-ասել Է նա: Նախագահի ելույթը հեռարձակել Է պետական հեռուստատեսությունը: Իրանի տնտեսական իրադրությունը սրվեց 2018 թվականի մայիսին միջուկային գործարքից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց եւ Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնումից հետո: Նավթի արտահանումից բյուջետային մուտքերի կրճատման ֆոնին իրանական իշխանությունները նոյեմբերի 15-ին որոշում ընդունեցին բենզինի գինը մեկ լիտրի դիմաց մինչեւ 30 հազար ռիալ (շուրջ 0,2 դոլար) բարձրացնելու մասին, ինչը փաստորեն նշանակում Է վառելիքի արժեքի եռակի աճ: Բացի այդ, սահմանվեցին հատուկ քվոտաներ՝ ամսական մեկ մարդու հաշվով 60-ական լիտր բենզին 15 հազար ռիալ (0,1 դոլար) գնով: Այդ որոշումից հետո Իրանի մի շարք քաղաքներում անցկացվեցին բողոքի ակցիաներ, որոնք վերաճեցին ոստիկանության հետ բախումների: Ցուցարարները այրում Էին բանկերի գրասենյակները եւ ավտոլցակայանները: Անկարգություններ են տեղի ունեցել հարյուրավոր բնակավայրերում: Ինչպես դեկտեմբերի 3-ին հայտարարել Է Թեհրանի նահանգի նահանգապետ Մոհսեն Բանդպին, միայն մայրաքաղաքում անվտանգության ուժերի կողմից ձերբակալվել Է 2021 մարդ: Նրա խոսքով՝ քիչ ժամանակ անց նրանց մեծամասնությունն ազատ Է արձակվել: Զոհվածների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ դեռեւս չեն ստացվել, արտասահմանյան ԶԼՄ-ների տվյալները տարբեր են՝ մի քանի տասնյակից մինչեւ մի քանի հարյուր մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ առաքելությունը դեկտեմբերի 4-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հյուսիս-արևելյան ուղղությամբ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ներքին տեղահանված անձանց խնդիրների բարձր մակարդակի խմբի համանախագահ է նշանակել Ֆեդերիկա Մոգերինիին, որը դեկտեմբերի 1-ից դադարել է զբաղեցնել Եվրոպայի դիվանագիտության ղեկավարի պաշտոնը:
Թեհրանն առաջվա պես պատրաստ է բանակցություններ սկսել Վաշինգտոնի հետ, բայց ԱՄՆ-ը պետք է չեղարկի պատժամիջոցները: Այդ մասին դեկտեմբերի 4-ին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։
Կալիֆոռնիայի նահանգից սենատոր Քամալա Հարիսը, որը ձգտում էր ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածուի առաջադրման հասնելու Դեմոկրատական կուսակցությունից, դուրս է եկել նախընտրական արշավից:
Ճապոնացի բժիշկ եւ «Փեշավարյան ընկերություն» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Տեցու Նակամուրան հրազենային վերքեր է ստացել Աֆղանստանի արեւելքում:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձեւ, որում հանդես է եկել «մեծ յոթնյակին» Ռուսաստանի մասնակցության դեմ: Այդ մասին վկայում են քվեարկության արդյունքները:
Ֆիլիպիններում առնվազն 17 մարդ է զոհվել «Տիսոյ» թայֆունի պատճառով: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը: Ավելի վաղ Agence France-Presse-ը տեղեկացրել էր չորս զոհվածի մասին:
90 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի հետազոտող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Ռոբերտ Մեսսին:
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը ցուցադրել է, թե Սուրբծննդյան տոների առթիվ ինչպես է զարդարված Սպիտակ տունը: ԱՄՆ-ի նախագահի նստավայրի ձեւավորման տեսագրությունը հրապարակված է Մելանյայի եւ Սպիտակ տան Twitter-ում:
Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը տվյալներ է հրապարակել իրականացված արտահանման ծավալների մասին: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դեռ չեն քննարկել С-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարման հարցը:
G7-ի ղեկավարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Քեմփ-Դեյվիդի նստավայրում:
Իրանը ցանկանում է ԱՄՆ-ից 130 միլիարդ դոլար բռնագանձել երկրում տեղի ունեցած անկարգությունների պատճառով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին ընդունակ քաղաքական գործիչ է համարում, բայց ըստ որում հրաժարվել է մեկնաբանել դեկտեմբերի 12-ին Բրիտանիայում կայանալիք ընտրությունները։
ԵՄ-ի նոր ղեկավարությունը կլիմայի շուրջ Մադրիդում բացված COP25 խորհրդաժողովում կոչ է արել այսպես կոչված «կանաչ գործարքն» ընդունել ոչ միայն Եվրամիության, այլեւ ամբողջ աշխարհի մակարդակով:
Դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ, կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
Սուդանում առնվազն 24 մարդ է զոհվել կերամիկայի ֆաբրիկայում բռնկած խոշոր հրդեհի հետեւանքով, վիրավորվել են տասնյակ մարդիկ:
ՆԱՏՕ-ն որեւիցե որոշակի ժամկետ չի սահմանում Ուկրաինայի եւ Վրաստանի հնարավոր անդամակցության համար, բայց հաստատում է այդ հեռանկարը: Այդ մասին դեկտեմբերի 3-ին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
Lockheed Martin կորպորացիան գրեթե 988,8 մլն դոլար է ստացել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի համար ARRW նոր հրթիռի մշակման համար:
Իրանի իշխանությունները ձերբակալել են մի խումբ անձանց, որոնք պլանավորել էին այս շաբաթ անկարգություններ կազմակերպել համալսարաններում:
«Հստակ գնահատականի կարիք կա, թե ինչպես է դիտարկվում անվտանգության խնդիրների լուծումը»,- այս մասին այսօր Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ նշելով, թե ինչ ակնկալիքներ ունի վաղը Բրատիսլավայում կայանալիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից:
ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը վիրավորական է դաշինքի շատ պետությունների համար եւ չի համապատասխանում իրականությանը:
«ԼՂ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունված լինի մարդկանց կողմից, որոնք ապրում են այդ հողի վրա»,- այս մասին այսօր Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ գնահատելով Երևան-Ստեփանակերտ-Բաքու լրագրողական փոխայցերը: