Բաժիններ՝

Ղարիբաշվիլին Ալիևին հրավիրել է Վրաստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ վերջինիս հրավիրել է այցելել Վրաստան:

«Օգտվելով առիթից` ցանկանում եմ Ձեզ հրավիրել ցանկացած հարմար պահի այցելել Թբիլիսի»,- Грузия Online-ի փոխանցմամբ` ասել է Ղարիբաշվիլին Բաքվում կայացած բանակցութունների ժամանակ:

Վարչապետն ընդգծել է, որ Ադրբեջանը և Վրաստանը համատեղ մի շարք պատմական, մեծ նշանակություն ունեցող նախագծեր են իրականացրել:

«Այդ իսկ պատճառով մենք վճռական ենք մեծ թվով նախագծերի համատեղ իրագործումը շարունակելու մեր ցանկության հարցում` ամրապնդելով մեր հարաբերություններն ու եղբայրությունը»,- ասել է Ղարիբաշվիլի:

Ալիևը, իր հերթին, ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է լինել Վրաստանի տնտեսության խոշորագույն ներդրողներից մեկը: Ադրբեջանցի նախագահը շեշտել է, որ համատեղ նախագծերը էներգետիկայի և տրանսպորտային ոլորտներում փոխել են տարածաշրջանի տնտեսական, քաղաքական, տրանսպորտային և էներգետիկ քարտեզը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31