Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2020 թվականի հունվարի առաջին տասնօրյակում կարող է այցելել Թուրքիա:
Ուրուգվայի նախագահի ընտրություններում ձայների հաշվումն ավարտվել է «տեխնիկական ոչ-ոքիով». կասկածելի ձայների քանակությունը, որոնք ստուգում են պահանջում, գերազանցում է թեկնածուների արդյունքների տարբերությունը, ընտրական դատարանը որոշումը կհրապարակի մի քանի օրվա ընթացքում։
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցությունը 2020 թվականին չի փոխի խորհրդարանական ընտրությունների համակարգը, բայց որպես զիջում իր թեկնածուներին չի առաջադրի առանձին մեծամասնական ընտրատարածքներում:
Նոյեմբերի 23-ին Ադրբեջանի Բյոյուկ Բյախմյանլի գյուղի մոտակայքում՝ Իրանի հետ սահմանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության սահմանային անցակետի տարածքում, փոխհրաձգություն է տեղի ունեցել։
Իրանը եւ ՄԱԳԱՏԷ-ն չորս նախագիծ են համաձայնեցրել միջուկային էներգետիկայի ոլորտում:
60-ից ավելի բժիշկներ են ստորագրել Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ղեկավար Փրիթի Փաթելի անունով հղված բաց նամակը՝ նախազգուշացմամբ, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը կարող է մահանալ բանտում, եթե շտապ բժշկական օգնություն չստանա։
Թուրք զինվորականներg առաջիկա օրերին կանցկացնեն C-400 զենիթահրթիռային համակարգերի ռադարների փորձարկումներ:
Թեհրանն օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների կողմից Իրանում տեղի ունեցող բողոքներին աջակցությունը միջամտություն է համարում երկրի ներքին գործերին: Այդ մասին նոյեմբերի 25-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նախարար Ռիչարդ Սփենսերը պաշտոնաթող է արվել, նրա տեղի համար թեկնածու կառաջադրվի Նորվեգիայում ԱՄՆ-ի դեսպան ծովակալ Քեն Բրեյթուեյթը։
Դեմոկրատամետ ուժերի ներկայացուցիչները ձայների նախնական հաշվումից հետո բացարձակ մեծամասնություն են ստանում Հոնկոնգի շրջանային խորհուրդների ընտրություններում:
Հոռմի Ֆրանցիսկոս պապը հիշեցրել է ատոմային էներգիայի օգտագործման վտանգի մասին եւ հորդորել է պատասխանատու որոշումներ կայացնել էներգետիկայի բնագավառում հանուն ապագա սերունդների: Նոյեմբերի 25-ին այդ մասին Ճապոնիայի մայրաքաղաքում քահանայապետը հայտարարել է 2011 թվականի երկրաշարժից եւ ցունամիից տուժածների հետ հանդիպման ընթացքում, որոնք հանգեցրեցին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարին։
Բանակը եւ անվտանգության ուժերը հոկողության տակ են առել իրադրությունը Բեյրութի կենտրոնում, որտեղ ավելի վաղ անկարգություններ ու բախումներ են տեղի ունեցել խաղաղ ցուցարարների ու «Հըզբոլլահ» եւ «Խարակետ Ամալ» շարժումների կողմնակիցների միջեւ:
Փրկարարների ջոկատը նոյեմբերի 24-ին Տաներոն քաղաքի շրջանում (Վարի դեպարտամենտ) հայտնաբերել է մի ավտոմեքենա, որում գտել են տղամարդու եւ կնոջ մարմիններ:
Կարծես նրա նկատմամբ հանրային ճնշումն ազդել է: Միաժամանակ Գրահամը ասել է, որ իրեն Սպիտակ Տան մի պաշտոնյա է խնդրել վետո կիրառել թուրք-ամերիկյան հարաբերությունները «փրկելու» նպատակով: «Հաջորդ քվեարկությանը ես դա չեմ անի»,- նշել է Գրեհեմը»:
Իսպանական Մալագայից Պալմա դե Մայորկա ուղեւորվող կրուիզային նավի զբոսաշրջիկները հրաժարվել են կանգառ կատարել Բարսելոնայում եւ քվեարկել են երթուղին Տարագոնա փոխելու օգտին:
Այսօր առավոտյան ժամը 10-ի սահմաններում Մոսկվայի Շերեմետյեվո օդանավակայանից Անապա թռչող օդանավի երկրորդ օդաչուի ինքնազգացողությունը թռիչքի պահին հանկարծակի վատացել է և օդանավի անձնակազմը ստիպված է եղել հարկադիր վայրեջք կատարել Դոնի Ռոստովի օդանավակայանում:
Էրդողան-Թրամփ բանակցություններից հետո ԱՄՆ Սենատում արշավ է սկսվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի դեմ: ԱՄՆ Ջորջիա նահանգից սենատոր Դևիդ Փերդյուն Լինդսի Գրեհեմից հետո երկրորդ սենատորն է, ով դեմ է հանդես գալիս Սենատում Հայոց ցեղասպանության մասին թիվ 150 բանաձևի քվեարկությանը: Թիվ 150 բանաձևը բովանդակությամբ նման է հոկտեմբերի 30-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում 405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ […]
Իրանը ցանկանում է Հայաստանի միջոցով կապ հաստատել աշխարհի հետ, որի համար պարտավոր է զարգացնել իր երկրի ներքին ճյուղերը։ Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետությունում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արաս» տնտեսաարդյունաբերական ազատ գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Նարիմանը՝ անդրադառնալով հայ-իրանական տնտեսական հարաբերություններին, Մեղրու ազատ տնտեսական գոտուն և հայ-իրանական սահմանում երկուստեք մեքենաների՝ սահմանը հատելու հետ կապված հարցերին։
Վրաստանի քաղաքական գործիչների շրջանում ամենամեծ բացասական վարկանիշն ունի մեկ տարի առաջ այդ պաշտոնում ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին. 70 տոկոսը նրան բացասական գնահատական է տալիս եւ միայն 23 տոկոսը՝ դրական:
Առանձին երկրների հովանավորչությունից եւ դրանով պայմանավորված միջազգային առեւտրատնտեսական վեճերից համաշխարհային ՀՆԱ-ի կորուստները մինչեւ 2020 թվականը կկազմեն շուրջ 700 մլրդ դոլար:
Եթե Վրաստանի խորհրդարանական ընտրությունները կայանային վաղը, «Վրացական երազանք» կառավարող կուսակցությունը կստանար ձայների 23 տոկոսը, ընդդիմությունը միագումար՝ 41 տոկոսը: Այդ մասին վկայում են սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որն անցկացրել է «Միջազգային հանրապետական ինստիտուտ» (IRI) հեղինակավոր ամերիկյան ոչ կառավարական կազմակերպությունը, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Հոնկոնգի Գերագույն դատարանը նոյեմբերի 18-ին Սահմանադրությանը հակասող է ճանաչել հանրահավաքների ժամանակ դիմակներ կրելու արգելքը:
Սինձո Աբեն Ճապոնիայի վարչապետի պաշտոնում գտնվելու տեւողության ռեկորդ է սահմանել երկրի ողջ պատմության ընթացքում։
Ավստրիայի իշխանությունները ոստիկանության բաժանմունքի կվերածեն Իննի Բրաունաու քաղաքում գտնվող տունը, որտեղ 1889 թվականին ծնվել է ապագա նացիստական դիկտատոր Ադոլֆ Հիտլերը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ընդդիմության առաջնորդ, լեյբորիստ Ջերեմի Քորբինի հետ հեռուստաբավեճերի ընթացքում հաղթանակ է տարել աննշան առավելությամբ:
Հայաստանը ԵԱՏՄ-ում մեծ դերակատարում ունեցող խաղացող է, և Իրանի համար մեծ առավելություն է, որ Հայաստանի հետ ունի ցամաքային ճանապարհ։ Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետությունում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արաս» տնտեսաարդյունաբերական ազատ գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Նարիմանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանի միջոցով ԵԱՏՄ դուրս գալու համար Իրանն ի՞նչ ունի առաջարկելու Հայաստանին։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար ծրագրերի արդյունավետությունը կողմերը կզգան միայն որոշ ժամանակ անց»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին և դրա շրջանակում ժողովրդական դիվանագիտության զարգացմանն ուղղված քայլերին։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսնակ Մարիա Զախարովան երեկ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման ու փախստականների՝ նախկին բնակության վայրեր հնարավոր վերադարձի մասին հարցին:
Նոր Գվինեա կղզու ինդոնեզական հատվածում նոյեմբերի 23-ին 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկա օրերին Սիրիայում դիտորդական կետեր հիմնելու հարցում: