Բաժիններ՝

Աբովյանում կասեցվել է հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Մայրանուշ Մկրտչյանին պատկանող հրուշակեղենի արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Կոտայքի մարզ, ք. Աբովյան)։

Մասնավորապես՝

– արտադրական շինություններում, որտեղ իրականացվել է սննդամթերքի արտադրությունը, բնական և մեխանիկական օդափոխության միջոցների քանակը կամ հզորությունը, կառուցվածքը և գործարկումը թույլ չի տվել խուսափել սննդամթերքի աղտոտումից,

– շինությունների պատերը, առաստաղը և հատակը պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,

– սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։

Հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս