ԱՄՆ-ն և Իսրայելը Արաղչիին և Ղալիբաֆին ժամանակավորապես բացառել են թիրախների ցուցակից. WSJ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին ժամանակավորապես բացառել են ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախների ցուցակներից: Այս մասիս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրների։
Նրանց խոսքով՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Ղալիբաֆին և Արաղչիին թիրախների ցուցակներից հանել են չորս-հինգ օրով, մինչ Վաշինգտոնն ուսումնասիրում է Իրանի հետ հաշտության բանակցություններ վարելու հնարավորությունը։
Իրանը և ԱՄՆ-ն իրարամերժ տեղեկություններ են հաղորդում բանակցությունների մասին։ Ըստ ամերիկյան կողմի՝ բանակցությունները շարունակվում են, մինչդեռ Իրանը պնդում է, որ քննարկում է ԱՄՆ-ի կողմից ներկայացված առաջարկները, բայց երկխոսության մասին խոսք չկա։



